Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 10-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 25-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 25-Լ հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետի`».

2. Հրամանի հավելվածում`

1) 9-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման արդյունավետության բարձրացումը, ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների ու լողամիջոցների շահագործման անվտանգության և հասարակական կարգի պահպանման որակի բարձրացումը,».

2) 9-րդ կետի 4-րդ ենթակետում «ճանապարհատրանսպորտային» բառից հետո լրացնել «և լողամիջոցների մասնակցությամբ» բառերով.

3) 9-րդ կետի 5-րդ ենթակետում «ծառայության» բառից հետո լրացնել «և ջրային պարեկության» բառերով.

4) 10-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) իր իրավասության սահմաններում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը և լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,».

5) 11-րդ կետում «գումարտակներից» բառից հետո լրացնել «ու վաշտից» բառերով.

6) 12-րդ կետում «գումարտակները» բառից հետո լրացնել «ու վաշտը» բառերով.

7) 14-րդ կետում «գումարտակների» բառից հետո լրացնել «, վաշտերի» բառերով.

8) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Ջրային պարեկության ստորաբաժանումը, բացի սույն հավելվածի 14-րդ կետում նշվածներից, իրականացնում է նաև հետևյալ գործառույթները`

1) ջրային ավազաններում և առափնյա հատվածներում` լողափերում, հանգստյան գոտիներում հասարակական կարգի պահպանությունը,

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված տարածքներում իրավախախտումներին ու պատահարներին օպերատիվ արձագանքումը,

3) անձի անվտանգությանն սպառնացող դեպքի (պատահարի) մասին տեղեկություններ ստանալիս կամ անմիջականորեն նման դեպք (պատահար) հայտնաբերելիս մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,

4) հանգստի սեզոնին հովեկների և զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` հանցավոր և այլ ոտնձգություններից,

5) ապօրինի ձկնորսության, ապօրինի որսի դեպքերի կանխարգելումը, հայտնաբերումն ու բացահայտումը, այդ նպատակով իրավասու պետական մարմինների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, ինչպես նաև ապօրինի ձկնորսության (որսի) գործիքների և միջոցների հայտնաբերումը ու դրանց առգրավման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը,

6) ջրային ավազաններում դժբախտ պատահարների կանխարգելումը, խեղդվողներին փրկելը և առաջին բուժօգնության ցուցաբերումը,

7) ափից հեռանալու կամ լողամիջոցի խափանման կամ այլ պատճառով անօգնական վիճակում հայտնված անձանց օգնության հասնելը և ափ տեղափոխելը,

8) լողամիջոցով նավարկող կամ լողացող անձանց կորելու կամ անհետանալու կամ լողամիջոցի խափանման կամ նավաբեկության մասին տեղեկություն ստանալու դեպքում առաջնային որոնողական աշխատանքների իրականացումը և այդ մասին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը հայտնելը,

9) լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը և օրենքով սահմանված կարգով հարկադրանքի միջոցների կիրառումը:»:

3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

11 ապրիլի 2023թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 13 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
11.04.2023
N 10-Լ
Հրաման