| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ
Թիվ 12-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ԹԻՎ 37-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները և ՀՀ ներքին գործերի նախարարի 2023թ. մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2022թ. հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Լ հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«4. ճանապարհային ոստիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները և նրանց տեղակալները, ճանապարհային ոստիկանության վարչական մասի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության բաժնի, բաժանմունքի պետերը և նրանց տեղակալները, պարեկային ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանման վարչական վարույթի իրականացման բաժանմունքի կամ խմբի (բացառությամբ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց) և շարային ստորաբաժանումների ծառայողները` Օրենսգրքի 43.1-ին հոդվածի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 10-12-րդ, 111-րդ, 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 125.1-ին, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.1-ին, 135.2-րդ, 140-րդ, 172.2-րդ, 173.2-րդ, 175-րդ հոդվածներով, 182.3-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին, 5-րդ, 7-րդ, 10-րդ մասերով, 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 8-րդ, 9-րդ (բացառությամբ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և սահմանապահ զորքերի զինծառայողների (աշխատակիցների) կողմից մեկուսացման կանոնների խախտման վերաբերյալ իրավախախտումների) և 10-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների համար:»:
2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
17 ապրիլի 2023թ.
Երևան
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 19 ապրիլի 2023 թվական: