ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
15 մայիսի 2023 թվականի N 477-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 1032-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հոկտեմբերի 4-ի «Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը (այդ թվում ճշտված), լրացման և ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 1032-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) 2-րդ կետում «նաև 2021 թվականի համար ներկայացված վերահսկվող գործարքների նկատմամբ:» բառերը փոխարինել «2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված վերահսկվող գործարքների նկատմամբ:» բառերով:
i
2. Հրամանի Հավելված 1-ի աղյուսակում լրացնել նոր բաժին հետևյալ բովանդակությամբ`
._____________________________________________________________________.
| Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքի մասին տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|27. Ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքը |Ծանուցման մասի |Տողի |
| |համարը |համա-|
| | |րը |
._____________________________________________________________________.
3. Հրամանի Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևի լրացման և ներկայացման կարգում լրացնել նոր 28-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ`
«28. Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ճշգրտման ենթակա վերահսկվող գործարքների մասին տեղեկատվությունը: Մասնավորապես, նշվում է վերահսկվող գործարքների մասին ծանուցման մասի համարը և տվյալ մասում լրացված գործարքի տողի համարը:»:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը:
Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 16 մայիսի 2023 թվական: