Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 հուլիսի 2023 թվականի N 349-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 195-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ` Հավելված) 10-րդ կետը լրացնել նոր` 4), 5) և 6) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«4) ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և/կամ դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը.

6) ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը:»:

2. Հավելվածը լրացնել նոր 9.1 գլխով` հետևյալ բովանդակությամբ.

 

i

«ԳԼՈՒԽ 9.1 ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՎԱՐՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՅՐԵՐ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

136.1. Ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների Քրեակատարողական հիմնարկներից դեպի դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրումները և նշված վայրերում պահպանությունն իրականացվում է Ծառայության կենտրոնական մարմնի Ուղեկցումների բաժնի և/կամ Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների կողմից համապատասխան կառույցների գրությունների և/կամ որոշումների հիման վրա Ծառայության պետի կամ նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և/կամ Քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարություններով:

136.2. Դատապարտյալների համապատասխան Քրեակատարողական հիմնարկից ընդունումն, ուղեկցորդումը և հանձնումն իրականացվում է սույն կարգով նախատեսված կարգի համաձայն:

136.3. Ուղեկցորդումներն իրականացվում են նախօրոք մշակված երթուղիներով (Ձև 1, Ձև 2, Ձև 3), որը հաստատվում է Ուղեկցումների բաժնի պետի, իսկ Քրեակատարողական հիմնարկի կողմից իրականացվելու դեպքում` համապատասխան Քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Երթուղին պետք է լինի ամենակարճ և անվտանգ ճանապարհով, պետք է ներառի նաև պահեստային տարբերակ:

136.4. Եթե սպասարկվող դատարանները գտնվում են միևնույն երթուղու վրա, ապա կազմակերպվում է օղակաձև ուղեկցում` քրեակատարողական հիմնարկների, դատարանների և վարութային գործողությունների կատարման վայրերի միջև, ինչը նպաստում է ուժերի, տրանսպորտային միջոցների և երթուղիների արդյունավետ օգտագործմանը:

136.5. Ուղեկցման ժամանակացույցները համաձայնեցվում են դատարանների, վարութային գործողություններ իրականացնող մարմինների և քրեակատարողական հիմնարկների հետ:

136.6. Դատապարտյալը կարճ տարածություններում ուղեկցվում է հետիոտն (Ձև 8), որն իրականացվում է հատուկ տրանսպորտային միջոցից մինչև`

1) դատարանի խցերը.

2) քրեակատարողական հիմնարկների հերթապահ մաս.

3) վարութային գործողությունների կատարման վայր.

4) բժշկական հաստատություններ:

136.7. Հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է դատարանին, քրեակատարողական հիմնարկին, բժշկական հաստատությանը կամ վարութային գործողությունների կատարման վայրին հնարավորինս մոտ: Եթե հատուկ տրանսպորտային միջոցի կանգնեցման համար նախատեսված է հատուկ վայր, ապա հատուկ տրանսպորտային միջոցը կանգնեցվում է այդ վայրում:

136.8. Ուղեկցող պահակախումբը հիմնական տեղակայման վայրից դուրս է գալիս այն հաշվարկով, որպեսզի դատապարտյալին դատարան ներկայացնի դատական նիստն սկսելուց առնվազն 30 րոպե առաջ:

136.9. Դատարան ժամանելով` պահակախմբի պետը նստավայրի պատասխանատուին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին, որից հետո դատապարտյալն ուղեկցվում է վերջինիս պահելու համար նախատեսված դատարանի խուցը: Նախքան դատապարտյալին խցում տեղավորելը, այն պարտադիր կերպով զննվում է:

136.10. Դատարանի դահլիճում կամ վարութային գործողությունների կատարման վայրերում դատապարտյալի պահպանությունը կազմակերպելու նպատակով ուղեկցող Ծառայության Ուղեկցումների բաժնի պետի /Քրեակատարողական հիմնարկի պետի/ կողմից հաստատվում է համապատասխան սխեմա (Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7): Ուղեկցող պահակախմբի ծառայողները դատարանի դահլիճում և/կամ վարութային գործողությունների կատարման վայրերում ծառայությունը կազմակերպում են համաձայն նշված սխեմայի: Պահակախմբի պետն, ըստ անհրաժեշտության, կարող է տեղում կատարել սխեմայի փոփոխություն` այդ մասին զեկուցելով սխեման հաստատող ղեկավարին:

136.11. Դատապարտյալը վարութային գործողությունների կատարման վայրեր փոխադրվում է պայմանավորված ժամից առնվազն տասը րոպե շուտ, որից հետո պահակախմբի պետը նշված գործողությունները կատարող անձին հայտնում է դատապարտյալին ներկայացնելու մասին և մինչև վարութային գործողությունների սկսումը դատապարտյալին պահում է կամ ավտոմեքենայում, կամ առավել անվտանգ տարածքում, որը նախօրոք զննվում է:

136.12. Վարութային գործողությունների ընթացքում, ըստ անհրաժեշտության նաև դատարաններ, դատապարտյալներն ուղեկցվում են ձեռնաշղթաներով:

136.13. Վարութային գործողությունների իրականացման վայրում ուղեկցող պահակախմբի ծառայողները, ըստ անհրաժեշտության, կարող են գտնվել դատապարտյալների կողքին:

136.14. Շինություններում վարութային գործողություններ կատարելու ժամանակ դատապարտյալի հնարավոր փախուստը կանխելու նպատակով, ուղեկցող պահակախմբի առնվազն մեկ ծառայող տեղաբաշխվում է շինության պատուհանի կամ դռան մոտ:

136.15. Դատապարտյալները դատական նիստերի դահլիճ որպես կանոն համապատասխան խցից բերվում են նիստը սկսվելուց անմիջապես առաջ և դուրս են բերվում դատական նիստի ավարտից անմիջապես հետո:

 

Ձև 1

(էջ 1)

 

ՊԱՀԱԿԱԿԵՏԱՅԻՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

/տրանսպորտային միջոցով ուղեկցորդման/

 

«» _______- 20 թ.

 

1. Երթուղին___________________________________________________________

(նշել ընդունման-հանձնման կետերը)

__________________________________________________________________________

 

2. Պահակախմբի կազմը

ա) պահակախմբի պետ

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

բ) պահակախմբի պետի օգնական

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

գ) պահակակետերի ծառայողներ

_______________________________________________________________

                                 (Ա. Ա.)

 

.________________________________________________.

|Հ/Հ|Պահակակետի|Պահակակետեր նշանակվող ծառայողների|

|   |հերթական  |իրազեկումը                       |

|   |համարը    |_________________________________|

|   |          |(Ա. Ա.)   |ստորագրություն        |

|___|__________|__________|______________________|

|___|__________|__________|______________________|

|___|__________|__________|______________________|

.________________________________________________.

 

3. Պահակախմբի հրահանգավորումը անցկացրեց

___________________________________________________________________

                                 (Ա. Ա.)

 

4. __________________________ բաժնի պետ ______________________________

(Ա. Ա.)

 

5. Ուղեկցորդման ենթակա անձինք

.____________________________________________.

|Հ/Հ|(Ա.Ա.Հ.)|ծննդյան|քր. օր-ի |ենթակա է     |

|   |        |տարեթիվ|հոդվածը  |մեկուսացման  |

|   |        |       |         |ուղեկցորդման |

|   |        |       |         |ընթացքում    |

|___|________|_______|_________|_____________|

|___|________|_______|_________|_____________|

|___|________|_______|_________|_____________|

.____________________________________________.

.____________________________________________.

|Օրը, ամիսը |ՔԿՀ-ի անվանումը|Մուտք   |Ելք    |

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

|___________|_______________|________|_______|

.____________________________________________.

 

6. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահակախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

7. Պահակակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Ձև 2

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

_________________

                                                        «» _______- 20 թ.

 

Ուղեկցորդման երթուղի

 

Տրանսպորտային միջոց, վարորդ__________________________________

Պահակախմբի ծառայողների քանակը________________________________

Ծառայության սկիզբ______________ ավարտ________________________

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալ|Ելակետային|Երթուղին |Պահեստային|Ընդունող  |Վերադարձի|ՔՀԿ |

|ների/կալա- |ՔԿՀ-ի     |ըստ      |երթուղին  |ՔԿՀ-ի,    |վայրից   |մուտ|

|նավորված   |անվանումը,|մայրուղի-|          |դատարանի, |ելքի ժամը|քի  |

|անձանց     |հասցեն,   |ների,    |          |վարութային|         |ժամը|

|քանակը     |ելքի ժամը |փողոցների|          |գործողու- |         |    |

|կոնկրետ    |          |         |          |թյունների |         |    |

|երթուղով   |          |         |          |կատարման  |         |    |

|փոխադրելիս |          |         |          |վայրի     |         |    |

|           |          |         |          |անվանումը,|         |    |

|           |          |         |          |հասցեն,   |         |    |

|           |          |         |          |տեղ       |         |    |

|           |          |         |          |հասնելու  |         |    |

|           |          |         |          |ժամը      |         |    |

|___________|__________|_________|__________|__________|_________|____|

|___________|__________|_________|__________|__________|_________|____|

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                                  «» _______- 20 թ.

 

Ձև 3

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ,

____________________

                                               «_____»__________» 2023թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալներին և/կամ կալանավորված անձանց հատուկ

ավտոմեքենայով փոխադրման/

 

Տրանսպորտային միջոց__________________________________________________

Փոխադրվող անձանց քանակը______________________________________________

 

.__________________________________________________.

|Ուղեկցման ընթացքում գործառույթ|Պաշտոն,|Ստորագրու- |

|                              |կոչում,|թյուն      |

|                              |Ա.Ա.   |           |

|______________________________|_______|___________|

|Վարորդ                        |       |           |

|______________________________|_______|___________|

|Ավտոմեքենայի սրահում ծառայող  |_______|___________|

|______________________________|_______|___________|

|Ավտոմեքենայի թափքում ծառայող  |_______|___________|

.__________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 4

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի վարութային գործողությունների վայրերում պահպանության/

 

Վարութային գործողությունների վայրերում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին` ձեռնաշղթայով, համապատասխան աշխատասենյակի մուտքի դռան մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև շինության մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե շինության բակը չի պահպանվում կամ հսկվում, ինչպես նաև բաց տարածությունում վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալի Ա.Ա.Հ          |Ծառայողի պաշտոն, կոչում,    |Նշումներ   |

|___________________         |Ա.Ա.Հ., ստորագրություն      |           |

|____________________________|____________________________|___________|

|Կողքին                      |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Աշխատասենյակի մուտքի մոտ    |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Շինության մուտքի և/կամ      |____________________________|           |

|պատուհանների տակ            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Հատուկ տրանսպորտային միջոցի |____________________________|           |

|մոտ /վարորդ/                |____________________________|           |

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 5

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

ՍԽԵՄԱ

/դատապարտյալի դատարանի դահլիճում պահպանության/

 

Դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանությունը, հսկողությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը իրականացվում է ուղեկցող պահակախմբի կազմում ընդգրկված ծառայողների կողմից, վերջինիս կողքին` ըստ անհրաժեշտության ձեռնաշղթայով, խցի դռան մոտ, դահլիճի մուտքի մոտ, դատապարտյալի անձով պայմանավորված նաև դատարանի շենքի մուտքի մոտ և/կամ պատուհանների տակ: Եթե դատարանի բակը չի պահպանվում կամ հսկվում, ապա վարորդը իրականացնում է հատուկ տրանսպորտային միջոցի պահպանությունն ու հսկողությունը:

 

._____________________________________________________________________.

|Դատապարտյալի Ա.Ա.Հ          |Ծառայողի պաշտոն, կոչում,    |Նշումներ   |

|___________________         |Ա.Ա.Հ., ստորագրություն      |           |

|____________________________|____________________________|___________|

|Կողքին կամ խցի դռան մոտ     |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Դահլիճի մուտքի մոտ          |____________________________|           |

|                            |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Դատարանի շենքի մուտքի և/    |____________________________|           |

|կամ պատուհանների տակ        |____________________________|           |

|____________________________|____________________________|___________|

|Հատուկ տրանսպորտային միջոցի |____________________________|           |

|մոտ /վարորդ/                |____________________________|           |

._____________________________________________________________________.

 

Կազմեց` պահակախմբի պետ,

______________________

                                              «» _______- 20 թ.

 

Ձև 6

«Հաստատում եմ»

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի պետ

_________________

                                              «» _______- 20 թ.

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատարանի դահլիճում դատապարտյալի պահպանության/

 

 - պահակախմբի պետ,

 - պահակախմբի ծառայող,

- դատապարտյալ:

 

դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

Սույն սխեմատիկ պատկերի օրինակը կիրառելի է նաև վարութային այն գործողությունների ընթացքում, որոնք իրականացվում են աշխատասենյակներում, շենք-շինություններում, ըստ անհրաժեշտության օգտագործելով ձեռնաշղթա:

 

Ձև 7

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/բաց տարածքներում վարութային գործողություններ կատարելիս

դատապարտյալի պահպանության և հսկողության/

 

 

 - պահակախմբի պետ

 - պահակախմբի ծառայող,

- դատապարտյալ:

 

Բաց տարածքում դատապարտյալի ուղեկցորդումն ու պահպանությունը իրականացնելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին:

 

Ձև 8

 

Օրինակելի սխեմատիկ պատկեր

/դատապարտյալների կամ կալանավորված անձանց հետիոտնային ուղեկցման/

 

 

- պահակախմբի պետ

- պահակախմբի ծառայող,

 - դատապարտյալ կամ կալանավորված անձ:

 

Մեկ դատապարտյալի կամ կալանավորված անձի ուղեկցելիս պահակախմբի ծառայողներից մեկը ձեռնաշղթայի մի փականը հագցնում է իր, իսկ մյուսը դատապարտյալի ձեռքին, իսկ երկու դատապարտյալի կամ կալանավորված անձի դեպքում` ձեռնաշղթան հագցնում է համապատասխանաբար երկուսի ձեռքերին: Նույն սկզբունքով ձեռնաշղթան կիրառվում է երեք և ավելի անձանց ուղեկցելիս:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Գ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.07.2023
N 349-Ն
Հրաման