20.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը «Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերից հետո լրացնել «-ոստիկանության պետի տեղակալ» բառերով, իսկ նույն կետի «Ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ» բառերով.
2) 4-րդ կետի «հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր» բառերը փոխարինել «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան» բառերով, «ավագ օպերլիազոր» բառերը` «ավագ քրեական ոստիկան» բառերով, «օպերլիազոր» բառը` «քրեական ոստիկան» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:»:
i
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «պարեկի և ավագ պարեկի» բառերը փոխարինել «պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.
«6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների` առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:
i
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման` կրտսեր և միջին խմբի պաշտոններ, ինչպես նաև քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:
Հոդված 5. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև քրեական ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» և «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումներն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-246-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2023 թվական: