Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ...

 

20.07.2023 -

 

040.0732.200605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2005 թվականի N 732-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության դատարանների համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:

(2-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

3. Սահմանել, որ որպես Հայաստանի Հանրապետության դատարանների համար ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների, էլեկտրաէներգիայի, վառելիքի, ջեռուցման և գազի ձեռքբերման ծախսերի նորմաներ հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները:

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում աշխատասենյակների մակերեսը կամ ծավալը, ապա հաշվառվող տարածքների մեջ հաշվի են առնվում նաև դատական նիստերի դահլիճների մակերեսը կամ ծավալը:

Այն դեպքում, երբ սույն կետի առաջին պարբերության մեջ նշված նորմաների համար չափանիշ է ծառայում հաստիքների թիվը, ապա հաստիքների թիվը պետք է ավելացվի այն թվով, որը կստացվի դատական նիստերի դահլիճների ընդհանուր մակերեսի մեծությունը վարչական աշխատողի համար նախատեսված տարածքի այն նորմատիվային մեծության վրա բաժանելու արդյունքում, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ:

(3-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 732-Ա որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՔԱՆԱԿԻ

(1-ին հավելվածն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2005 թվականի մայիսի 12-ի

N 732-Ա որոշման

 

ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1201-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2005
N 732-Ա
Որոշում