20.07.2023 -
040.0896.090705
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունիսի 2005 թվականի N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. (1-ին կետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համար ինտերնետային կապի ծառայությունների ձեռքբերման ծախսերի չափը որոշվում է ըստ կնքված պայմանագրերի:
(3-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների կոմունալ ծախսերը կատարվում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշումներով սահմանված նորմաները:
(4-րդ կետը փոփ. 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)
5. Քրեակատարողական հիմնարկների համար, սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ դատապարտյալին կամ կալանավորվածին պահելու համար`
1) խմելու ջուր, ջրահեռացում` 180 լիտր.
2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)` 5 կվտ/ժ.
3) էլեկտրաէներգիա` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 8 կվտ/ժ.
4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար մեկ խոր. մետր:
(5-րդ կետը փոփ. 10.03.2022 թիվ 287-Ա որոշում)
5.1. Քրեակատարողական հիմնարկների աշխատակազմերի համար սահմանել ծախսերի հետևյալ սահմանաչափերը` մեկ օր` մեկ աշխատողի հաշվարկով.
1) խմելու ջուր, ջրահեռացում` 120 լիտր.
2) էլեկտրաէներգիա (առանց ջեռուցման և տաք ջրամատակարարման համար ծախսվող էլեկտրաէներգիայի)` 2,5 կվտ/ժ.
3) էլեկտրաէներգիա` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 4 կվտ/ժ.
4) բնական գազ` ջեռուցման և տաք ջրամատակարարման համար` 0,5 խոր. մետր:
(5.1-ին կետը լրաց. 10.03.2022 թիվ 287-Ա որոշում)
6. Սույն որոշմամբ հաստատված նորմաները տարածվում են 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հունիսի 16-ի
N 896-Ա որոշման
ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1203-Ա որոշում)