041.0488.150802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 օգոստոսի 2002 թվականի N 488-Ն
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 39 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Սահմանել, որ «ԼԼ55» նիշերով ավարտվող ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահին, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ - գլխավոր տնօրենին:
(1-ին կետը լրաց. 28.10.02 թիվ 624-Ն, 08.07.03 թիվ 308-Ն, 12.12.03 թիվ 644-Ն, 28.04.05 թիվ 274-Ն որոշումներ)
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 18-ի «Ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների պետական գրանցման համարանիշների մասին» N 39 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր և այլ» բառերը:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին` 1-ամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան միջոցառումներ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ