Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

3 օգոստոսի 2023 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 39-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի «ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին» N 253-Ն հրամանի (այսուհետ` հրաման).

1) Նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ և 39-րդ կետերով»,

2. հրամանի հավելվածի.

1) «գործարկման թվականը» բառերը հանել,

i

2) ամբողջ տեքստում «հաշմանդամ» և «հաշմանդամներ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «հաշմանդամություն ունեցող անձանց» և «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «թիկնաթոռ-սայլակ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «անվասայլակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, «տեսողական թերություններով» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «տեսողության խնդիրներով» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, -- 3) 5.2.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.2.5 Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների մոտեցումները պետք է լինեն մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար` հաշվի առնելով հատուկ նախագծային լուծումների կիրառման անհրաժեշտությունը` թեքահարթակների, շարժասանդուղքների, վերհան սարքերի (ամբարձիչ սարքի) ու վերելակների նախատեսման պարտադիր պահանջները, հատուկ բազրիքների և ազդանշանային համակարգերի, գծանշումների, հատուկ լուսավորության, տակտիլային հատակների կառուցման տեխնոլոգիական լուծումները: Ընդ որում, նշված միջոցառումների նախատեսումը պարտադիր է բոլոր մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում: Առանց նկուղային հատվածի միահարկ շենքերում վերելակ և/կամ վերհան սարք չի նախատեսվում, եթե ներքին մակերեսներում հարթակների առկա տարբերությունները հաղթահարելու համար թեքահարթակների կառուցումը արդարացված կամ նպատակահարմար չէ, դրանք հաղթահարելի են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:»,

i

4) 5.4.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.4.1 Բնակելի (բազմաֆունկցիոնալ, բազմաբնակարան), հասարակական և արտադրական նշանակության շենքերն ու շինությունները պետք է սարքավորված լինեն մարդատար և բեռնատար վերելակներով` շահագործվող ստորգետնյա հատակի (նվազագույն, ամենացածր նվազագույն հարկաբաժնից) նիշից մինչև վերջին շահագործվող հարկի հատակի նիշը` ըստ հաստատված նախագծային լուծումների, հիմք ընդունելով նախագծային առաջադրանքի պահանջները»,

5) 5.4.6-րդ կետի.

i

ա. «հենաշարժային ապարատի խախտմամբ հաշմանդամների` այդ թվում` թիկնաթոռ-սայլակներով հաշմանդամների համար» բառերը փոխարինել «հենաշարժական խնդիրներով, այդ թվում` անվասայլակ օգտագործող հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերով,

բ. «այն հարկերի մակարդակներում, որտեղ կան հաշմանդամների բնակման կամ նրանց նպատակային հաճախման համար նախատեսված սենքեր» բառերը փոխարինել «մասնաշենքերի բոլոր հարկաբաժիններում` այդ թվում նկուղային, որմնախարսխային և մանսարդային:»,

6) ամբողջ տեքստից հանել «բոլոր կարգի» և «բոլոր կարգերի» բառերը,

i

7) 5.7.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.7.1 Հանրային տարածքներում` բազմաֆունկցիոնալ զբոսայգիներում, պուրակներում, խաղահրապարակներում տեղակայված ստորգետնյա և վերգետնյա սանիտարական հանգույցները (զուգարանները) (1-ից ավելի հարկի դեպքում բոլոր հարկաբաժինները) պետք է ներառեն նաև առանձնացված առնվազն 1-ական խցիկ, արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով, մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և համալրված` մատչելիության հատուկ կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով` հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները:»,

i

8) 5.7.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5.7.2 Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է նախատեսվեն հասարակական և արտադրական շենքերի բոլոր հարկաբաժիններում` յուրաքանչյուր հարկաբաժնում առնվազն 1-ական խցիկով` արական և իգական սեռերի հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձին մուտքերով: Սանիտարական հանգույցները (զուգարանները) պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար` համալրված մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումներով` հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված համընդհանուր դիզայնի սկզբունքները: Ընդ որում` հաշմանդամություն ունեցող անձանց համար զուգարանները պետք է նախատեսվեն շենքի ներքին տարածքի բոլոր հարկաբաժիններում կամ բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պարագայում` աշխատատեղերից (աշխատասենյակներից, դասասենյակներից) առավելագույնը 60մ հեռավորությամբ: Տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող արական և իգական սեռերի համար նախատեսվող սանիտարական հանգույցների (զուգարանների) տեղակայումը միմյանց հարևանությամբ չի թույլատրվում: Սանիտարական հանգույցների մատչելիության կոնստրուկտիվ և տեխնոլոգիական լուծումները հիմնավորվում են հաստատված նախագծային լուծումներով:»,

i

9) 5.7.4-րդ կետի «հենաշարժային ապարատի և տեսողական թերություններով հաշմանդամների համար» և «Նշված կարգերի հաշմանդամների համար» բառերը փոխարինել «հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց համար» բառերով,

i

10) 5.7.5-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քաղաքացիների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ունիվերսալ խցիկներում կամ այլ սանիտարահիգիենիկ սենքերում, անհրաժեշտ է նախատեսել բռնաձողեր, շրջվող կամ հետ ծալովի նստատեղի տեղադրում:»,

i

11) 6.3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.3.1 Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ, հանրակացարանային) շենքերի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ծավալահատակագծային լուծումները (այդ թվում մասնագիտացված կազմակերպությունները` գիտական, կրթական, առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական, մշակութային (արվեստի), սպորտի և ժամանցի, կրոնական, վարչական, առևտրի և կենցաղային սպասարկման, ֆինանսական, կապի և տրանսպորտի, հյուրանոցային համալիրների, քաղաքացիական պաշտպանության և արտադրական օբյեկտները և այլն) ամբողջությամբ պետք է մշակվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման սկզբունքին համապատասխան` ըստ նախագծային առաջադրանքների:»,

i

12) 6.3.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.3.5 Հենաշարժողական և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատատեղի (աշխատասենյակի) հեռավորությունը ծխարանից, տաքանալու կամ հովանալու, սանիտարական հանգույցի, ցնցուղարանի, խմելու ջրի սարքվածքների սենքերից չպետք է գերազանցի 60մ` շենքի ներքին մակերեսներում և շենքից դուրս բաց տարածքում աշխատանքների կազմակերպման պայմաններում:»:

3. Սահմանել, որ սույն Հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.08.2023
N 05-Ն
Հրաման