27.08.2023 - 
 
040.0695.060606
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«6» հունիսի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 մայիսի 2006 թվականի N 695-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
(վերնագիրը և տեքստը փոփ. 17.08.2023 թիվ 1380-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մայիսի 4-ի
N 695-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ
 
1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:
(2-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամսաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյոք ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:
4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր ստորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը և միջոց տրամադրողը:
Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:
6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
(6-րդ կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)
 
Ձև
 
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_____________________________
                                            (տնօրեն, աշխատակազմի ղեկավար)
                                            _____________________________
                                                 (ստորագրությունը)
                                                ____ ____________ 200__թ.
 
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ------------------------------------
(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի
-------------------------------------------------------------------------
         պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)
և ---------------------------------------------------------------------- (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության,
ֆիզիկական անձի տվյալները) ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը`
ա) ----------------------- -ում առաջացած արտակարգ
(նշվում է տարածքը) իրավիճակի հակազդումն իրականացնելու նպատակով
(կամ)
բ) ------------------------ -ում առաջացած արտակարգ վայրից
(նշվում է տարածքը) մշտական տեղակայման -------------------- վերադառնալու նպատակով
(նշվում է տարածքը) ժամանակավոր օգտագործման վերցրեց -----------------------------------------
(պետական կառավարման և տեղական
-------------------------------------------------------------------------
ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին) պատկանող ------------------ հետագա համարժեք փոխհատուցմամբ,
(միջոցը, գույքը) որը տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
2. Ստուգման արդյունքում պարզվեց`
ա) գույքի արտադրության ------------ տարեթիվը.
բ) տեխնիկական անձնագրի տվյալները ---------------------------------.
գ) արտաքին տեսքը -------------------------------------------------.
դ) մաշվածությունը ------------------------------------------------.
ե) տեխնիկական վիճակը ---------------------------------------------.
զ) սարքինության աստիճանը -----------------------------------------.
է) գույքի թերությունները -----------------------------------------.
ը) գույքն օգտագործվելու է -------------------------------- նպատակով.
թ) գույքն օգտագործվելու է ------------------------- -ի ներկայությամբ (առանց ------------------------------- -ի ներկայության).
ժ) գույքն օգտագործվելու է մինչև ----------------------------------.
(նշվում է ժամկետը)
ժա) ---------------------------------------------------------------:
(այլ պայմաններ)
 
        Գույքը հանձնեց                         Գույքն ընդունեց
 
    -----------------------------------     -----------------------------
      (պետական կառավարման և  տեղական                 (հիմնարկը)
    ինքնակառավարման մարմնի, իրավաբանական    -----------------------------
     անձի անվանումը կամ ֆիզիկական անձի      -----------------------------
               տվյալները)                   -----------------------------
    -----------------------------------       (գտնվելու վայրը, պաշտոնը,
        (հասցեն կամ գտնվելու վայրը,                ստորաբաժանումը)
              հեռախոսահամարը)               -----------------------------
    -----------------------------------     -----------------------------
-----------------------------------
-----------------------------------
 
----------------- -------------------  ----------------- ------------
    (ստորագրությունը) (անունը, ազգանունը)   (ստորագրությունը)    (անունը,
                        ազգանունը)                              ազգանունը)
 
    ----- -------------- 200 թ.             ----- -------------- 200 թ.
 
(ձևը կետը փոփ. 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)