Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

01.01.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

«- վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու համար տարեկան բազային տուրքի
100-ապատիկի չափով»:

 

i

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59-62-րդ կետերով.

 

«59. վտանգավոր բեռների փոխադրման վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
60. վտանգավոր բեռների փոխադրման որակավորման քննություններ հանձնելու համար բազային տուրքի
10-ապատիկի չափով
61. վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայական տալու համար բազային տուրքի
40-ապատիկի չափով
62. վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական տալու համար բազային տուրքի
10-պատիկի չափով»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հոկտեմբերի 23
Երևան
ՀՕ-299-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 03.10.2023
N ՀՕ-299-Ն  օրենք