ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1837-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 605-Ն որոշման (այսուհետ` որոշում)`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
ա. ամբողջ տեքստում «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով,
բ. 1-ին կետի «95 06 99 9000 Սպորտային աղեղներ և արբալետներ,» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«95 06 99 9000 Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղներ (27 կգուժ-ից բարձր աղեղային ուժ) և արբալետներ,»,
գ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների բոլոր մոդելների իրացումը պետք է իրականացվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ուղեկցվի համապատասխանության նշանի մակնշմամբ և համապատասխանության սերտիֆիկատով»,
դ. 9-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող արտադրանքների» բառերը, իսկ 2-րդ պարբերությունից հանել «և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող» բառերը,
ե. 21-րդ կետում «Ե1 ընթացակարգը» բառերը փոխարինել «սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերից որևէ մեկը» բառերով, իսկ 31-րդ կետում «Ե1 համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերը փոխարինել «սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված համապատասխանության գնահատման ընթացակարգով» բառերով,
զ. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետով`
«20.1. Ունիվերսալ սպորտային/որսորդական աղեղների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 52115 ստանդարտով սահմանված պահանջներին»,
է. 48-րդ կետում «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով» բառերով,
ը. IX գլխի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ պարբերություններով`
._________________________________________________________________________.
|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52115 |Հրաձգային նետողական զենքեր. Աղեղներ ունիվերսալ |
| |սպորտային և որսորդական, աղեղներ սպորտային, աղեղներ |
| |հանգստի և ժամանցի համար և դրանց նետերը. Ընդհանուր |
| |տեխնիկական պահանջներ. Անվտանգության փորձարկման |
| |մեթոդներ |
|_________________|_______________________________________________________|
|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51549 |Նետողական զենք. Արբալետներ և աղեղներ սպորտային. |
| |Արբալետներ և աղեղներ հանգստի և ժամանցի համար. |
| |Տերմիններ և սահմանումներ |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
2023 թ. հոկտեմբերի 26
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հոկտեմբերի 2023 թվական: