040.1314.050902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«5» սեպտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 օգոստոսի 2002 թվականի N 1314-Ն
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մասին» N 338 որոշման 6-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված 99401827 դրամ հաշվեկշռային արժեքով` շենք և շինություն չհանդիսացող ամբողջ գույքը:
2. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված` 4805,1 քառակուսի մետր ընդհանուր մակերես և 40824341 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շենքերն ու շինությունները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի հաշվեկշռում արտացոլված շենքերն ու շինություններն ընդունել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշիռ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 1-ի N 1314-Ն որոշման
 
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
 
._________________________________________________________________________.
|NN |Անվանումը   |Թողարկ-|Սկզբնական|Հաշվե-    |Մաշվածու-|Մնացոր-   |Տարած-|
|ը/կ|            |ման    |արժեքը   |կըշռային  |թյունը   |դային     |քը    |
|   |            |տարե-  |         |արժեքը    |(դրամ)   |արժեքը    |(քառ. |
|   |            |թիվը   |         |(դրամ)    |         |(դրամ)    |մ)    |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 1.|ՈՒսումնական |1965 թ.|208.000  |16.184.173|  974.013|15.210.160|2850.0|
|   |մասնաշենք   |       |ռուբլի   |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 2.|Արհեստանոցի |1989 թ.|282.627  |15.475.592|  931.040|14.544.552| 840.0|
|   |մասնաշենք   |       |ռուբլի   |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 3.|Ճաշարան     |1965 թ.|74.200   | 2.414.576|  148.288| 2.266.288| 780.0|
|   |            |       |ռուբլի   |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 4.|Դարբնոց     |1997 թ.|1.000.000| 1.000.000|   60.000|   940.000|  98.5|
|   |            |       |դրամ     |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 5.|Ավտոտնակ`   |1997 թ.|3.000.000| 3.000.000|  150.000| 2.850.000|  91.8|
|   |3 մեքենայի  |       |դրամ     |          |         |          |      |
|   |համար       |       |         |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 6.|Ավտոտնակ`   |1997 թ.|1.500.000| 1.500.000|   75.000| 1.425.000|  61.2|
|   |2 մեքենայի  |       |դրամ     |          |         |          |      |
|   |համար       |       |         |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 7.|Ավտոտնակ`   |1997 թ.|500.000  |   500.000|   25.000|   475.000|  30.6|
|   |1 մեքենայի  |       |դրամ     |          |         |          |      |
|   |համար       |       |         |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
| 8.|Պահեստ      |1997 թ.|750.000  |   750.000|   37.000|   712.500|  53.0|
|   |            |       |դրամ     |          |         |          |      |
|___|____________|_______|_________|__________|_________|__________|______|
|   |Ընդամենը    |       |         |40.824.341|2.400.841|38.423.500|4805.1|
._________________________________________________________________________.