ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
4 դեկտԵմբերի 2023 թվականի N 707-Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 650-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 6-ի «Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի N 111-Ն հրամանում լրացում կատարելու մասին» N 650-Ն հրամանի 2-րդ կետում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը» բառերը փոխարինել «2024 թվականի հունվարի 1-ից» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Գ. Մինասյան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 դեկտեմբերի 2023 թվական: