040.1463.240902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1463-Ա
i
«ԻԳԴԻՐ-93» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ ու 43-րդ հոդվածների 2-րդ կետերին և 30-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«ԻԳԴԻՐ-93» արտադրական կոոպերատիվին (գործունեության վայրը և հասցեն` քաղ. Երևան, Հակոբ Հակոբյան 1/1 և Կասյան 4/2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 1999 թվականի հուլիսի 29-ին տրված NN L-XX-066 և L-XX-067 հոգեմետ միջոցների առևտրի լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգել նախկինում տրված լիցենզիաների գործողության ժամկետների չափով` մինչև 2004 թվականի հուլիսի 23-ը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ