050.0142.180613
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 06 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013241
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունիսի 2013 թվականի թիվ 142-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԳՐԱՎԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԱՃՈՒՐԴԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի ԹԻՎ 75-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իգ(1)» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գրավոր համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման աճուրդի, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման կարգը»` համաձայն Հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության կարգը»` համաձայն Հավելված 2-ի (կցվում է):
3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման կարգը»` համաձայն Հավելված 3-ի (կցվում է):
4. Հաստատել «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգը»` համաձայն Հավելված 4-ի (կցվում է):
5. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության կարգը»` համաձայն Հավելված 5-ի (կցվում է):
6. Հաստատել «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին կարգը»` համաձայն Հավելված 6-ի (կցվում է):
i
6.1 Հաստատել «Աճուրդի համակարգի օպերատորի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման, հետգնման և փոխանակման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը»` համաձայն Հավելված 7-ի (կցվում է):
(6.1-ին կետը փոփ. 03.03.17 թիվ 53-Ն, 09.07.2024 թիվ 110-Ն որոշումներ)
i
6.2 Հաստատել «Թողարկողի միջոցով պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վերջնահաշվարկի իրականացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 8-ի:
(6.2-րդ կետը լրաց. 28.12.2023 թիվ 235-Ն որոշում)
i
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման, հետգնման կազմակերպման և մարման սպասարկման կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի պահառության գործունեության մասին կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավի հետ կապված գործառնությունների իրականացման մասին կարգը», «Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման կարգը», «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի երկրորդային շուկայում շրջանառության կարգը», «Պետական պարտատոմսերով գործառնություններում կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանների մասին կարգը» հաստատելու մասին» թիվ 75-Ն որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013թ. հուլիսի 9-ից:
(վերնագիրը փոփ. 03.03.17 թիվ 53-Ն, 09.07.2024 թիվ 110-Ն որոշումներ)
Հավելված N 1
i
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի հունիսի 7-ի
թիվ 142-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ, ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ, ՀԵՏԳՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
(1-ին հավելվածն ուժը կորցրել է 03.03.17 թիվ 53-Ն որոշում)
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում