ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
26 դեկտեմբերի 2023 թվականի N 16-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ մասով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
 
 i 
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի «Թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և վարչարարական կանոնակարգը (Air Operations Regulation) հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 188-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանի հավելվածի մաս 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից ութ ամիս հետո:
 
    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
 
Հավելված Մաս 2
 Հայաստանի Հանրապետության 
տարածքային կառավարման և 
ենթակառուցվածքների նախարարի 
2023 թվականի դեկտեմբերի 26-ի 
թիվ 16-Ն հրամանի
 ANNEX Part-2
 of order 16-N of the 
Minister of Territorial Administration
 and Infrastructure of the Republic of 
Armenia by 26 December 2023
 
AIR OPERATIONS REGULATION _________________
ԻՐՏԵԿ - հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:
 
Պաշտոնական հրապարակման օրը` 5 հունվարի 2024 թվական: