ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունվարի 2024 թվականի N 41-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման (այսուհետ` որոշում) նախաբանում «52-րդ հոդվածի 2-րդ» բառերը փոխարինել «52-րդ հոդվածի 4-րդ» բառերով:
2. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ` կոմիտե)» բառերը փոխարինել «կոմիտեն» բառով.
2) 9.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
i
3) 9.2-րդ կետում «որակի հսկողության մասնագետներն» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչներն» բառերով.
i
4) 9.3-րդ կետի 3-րդ ենթակետում «ղեկավարին» բառը փոխարինել «նախագահին» բառով.
5) 38-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«38. Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից անցկացված ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացվում կոմիտեի նախագահին, որը պետք է պարունակի տեղեկություններ`».
i
6) 38.1-ին կետում «Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահին» բառերով.
7) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«40. Սույն կարգի 37-րդ կետով նախատեսված միջոցառման հաշվետվությունը կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից կազմվում և ներկայացվում է կոմիտեի նախագահին` ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեի նախագահի մոտ միջոցառման հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո այն համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը:».
i
8) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40.1-ին և 40.2-րդ կետերով`
«40.1. Կազմակերպությունը, ստանալով միջոցառման հաշվետվությունը, ուսումնասիրում է այն և թերությունների վերաբերյալ իր դիրքորոշումներն ու պարզաբանումները ներկայացնում է կոմիտե` հաշվետվությունն ստանալու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից արդյունքներն ամփոփվում են, և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ամփոփված հաշվետվությունը ներկայացվում է կոմիտեի նախագահին:
40.2. Կոմիտեի նախագահի մոտ սույն որոշման 40.1-ին կետում ներկայացված հաշվետվությունը քննարկվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո քննարկման արդյունքների մասին եզրակացությունը համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը` թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույցի կազմման և կոմիտե ներկայացման համար: Եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների կամ անհամապատասխանությունների վերացման պլան-ժամանակացույց և ներկայացվում է կոմիտե:».
i
9) ամբողջ տեքստում «տեսուչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
10) որոշման հավելվածով սահմանված N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի» բառերը` «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունվարի 11
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունվարի 2024 թվական: