(ուժը կորցրել է 24.08.17 թիվ 1030-Ն որոշում)
i
040.1583.141002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» հոկտեմբերի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 հոկտեմբերի 2002 թվականի N 1583-Ն
 
i
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:
i
2. Սահմանել, որ հարկային ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկային ծառայողների վրա տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդությունները և ֆիզիկական թերությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1583-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
 
1. Բոլոր տեսակի պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ
2. Ոչ պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են
հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով
4. Մտավոր զարգացման խանգարումներ
4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլիզմ) անձի
դեգրադացիայի երևույթներով