Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2024 թվականի N 820-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 877-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Մեղմացնող միջոցառումներ կիրառելու թույլտվություն տալու մասին» N 877-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետում «2024 թվականի մայիսի 31-ը սույն որոշման հավելվածում» բառերը փոխարինել «2024 թվականի նոյեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված, և մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը սույն որոշման հավելվածի 3-րդ կետում» բառերով.

i

2) որոշման 4-րդ կետում «երկարաձգել մինչև 2024 թվականի մայիսի 31-ը» բառերը փոխարինել «երկարաձգել` հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ հավելվածի 3-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը` մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով:

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 կետով`

i

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման հավելվածում նշված կապալառու կազմակերպությունների նկատմամբ մեղմացնող միջոցառումների կիրառման նպատակով` ծրագրի համար անհրաժեշտ լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները հատկացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների, իսկ անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ վերաբաշխում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

3. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

i

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ   Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի մայիսի 30-ի

N 820-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 1-ի

N 877-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Պայմանագրի         |Պայմանագրի  |Կապալառու |Պայմանագրի|Պայմանագրի|

|ը/կ|անվանումը          |համարը      |կազմա-    |կնքման    |նոր       |

|   |                   |            |կերպության|ամսաթիվը  |վերջնա-   |

|   |                   |            |անվանումը |          |ժամկետը   |

|___|___________________|____________|__________|__________|__________|

| 1 |          2        |      3     |     4    |     5    |    6     |

|___|___________________|____________|__________|__________|__________|

|1. |«Շիրակի            |CIP II-P3-SH|»Դորոժնիկ»|10.02.2021|30.11.2024|

|   |Ջրմուղկոյուղի» ՓԲԸ |LOT 1       |ՍՊԸ -     |          |          |

|   |սպասարկման տարածքի |            |«Հիմնաքար»|          |          |

|   |ջրամատակարարման և  |            |ՍՊԸ ՀՁ    |          |          |

|   |ջրահեռացման        |            |          |          |          |

|   |ենթակառուցվածքների |            |          |          |          |

|   |վերականգնում       |            |          |          |          |

|___|___________________|____________|__________|__________|__________|

|2. |Լոռու և  Արմավիրի  |CIP II-P3-  |«Դորոժնիկ»|13.10.2020|30.11.2024|

|   |մարզերի            |L/NA LOT 2  |ՍՊԸ       |          |          |

|   |ջրամատակարարման    |            |          |          |          |

|   |համակարգերի և      |            |          |          |          |

|   |կոյուղագծերի       |            |          |          |          |

|   |վերականգնում       |            |          |          |          |

|___|___________________|____________|__________|__________|__________|

|3. |«Հայջրմուղկոյուղի» |CIP II-P3-  |»Բլեսկ»   |11.05.2021|30.09.2024|

|   |ՓԲԸ Գեղարքունիքի,  |AWSC LOT 3/1|ՍՊԸ - «  |          |          |

|   |Վայոց ձորի և       |            |Եղվարդշին»|          |          |

|   |Սյունիքի մարզերի   |            |ԲԲԸ ՀՁ    |          |          |

|   |սպասարկման տարածքի |            |          |          |          |

|   |ջրամատակարարման և  |            |          |          |          |

|   |ջրահեռացման        |            |          |          |          |

|   |ենթակառուցվածքների |            |          |          |          |

|   |վերականգնում       |            |          |          |          |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2024
N 820-Ա
Որոշում