Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1705-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշման N 1 հավելվածի`

1) 3-րդ կետի 24-րդ և 47-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

i

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.

«4.1. Գագիկ Հրաչիկի Կլեկչյանին (ծնվ.` 30.03.2003 թ., հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Տպագրիչների 9, Նյու Յորքի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2026 թվականի հունիսի 14-ը: Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:

4.2. Կարեն Սուրենի Ալեքսանյանին (ծնվ.` 01.04.2003 թ., հաշվառման վայրը` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գյուղ Բուժական, 1-ին փող., տուն 4, Ցինխուայի համալսարան) տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2026 թվականի հուլիսի 15-ը: Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.10.2024
N 1705-Ա
Որոշում