ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 դեկտեմբերի 2024 թվականի N 528-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Թափոնների անձնագրավորման կարգը սահմանելու մասին» N 47-Ն որոշման 2-րդ կետով» բառերը փոխարինել ««Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետով» բառերով,
2) Հրամանի հավելվածի 2-րդ կետում «անվանումը» բառից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը» բառերը, «վայրը» բառը փոխարինել «և գործունեության վայրերը» բառերով, իսկ «ֆաքս____» բառը հանել,
3) Հրամանի հավելվածի 3-րդ կետում «քանակությունը» բառից առաջ լրացնել «տարեկան» բառով,
4) Հրամանի հավելվածի 4-րդ կետում «1.4» թիվը փոխարինել «4.1» թվով, իսկ «H 6.1-» բառերից և կետադրական նշանից հետո լրացնել «H 6.2-» բառերով և կետադրական նշանով,
5) Հրամանի հավելվածի 6-րդ կետում «արդյունքներից» բառից հետո լրացնել «` արտադրության ընթացքում գոյացող թափոնների դեպքում կամ թափոնների ուսումնասիրության արդյունքներից` սպառման թափոնների դեպքում» կետադրական նշանը և բառերը,
6) Հրամանի հավելվածի 14-րդ կետում «արտադրողի» բառը փոխարինել «առաջացնողի» բառով, «200» թիվը` «20» թվով, իսկ «թունավոր» բառը հանել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի թափոնների անձնագրերի համաձայնեցման բաժնի գործարկման և պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
(ԻՐՏԵԿ - 2-րդ կետը հակասում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին)
16 դեկտեմբերի 2024 թ. Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 դեկտեմբերի 2024 թվական: