ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
26 դեկտեմբերի 2024 թվականի N 1724-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 299-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 1430-Ն հրամանի 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N 299-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 19-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|19. Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների| |1% | |
|ոլորտի գործունեության տեսակների ցանկում | | | |
|ներառված գործունեության տեսակներից ստացվող | | | |
|եկամուտներ | | | |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
12/26/2024 Է. ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 30 դեկտեմբերի 2024 թվական: