Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 փետրվարի 2025 թվականի N 171-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող ամսվանից սկսած պահպանման ծախսերը 2023 և 2024 թվականների համար ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11001 «Ակադեմիական քաղաք ծրագրի համակարգման և մոնիտորինգի ծառայություններ» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող` Ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1535-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող` Ակադեմիական քաղաքի երկարատև հաջողության ձևավորմանը միտված խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1645-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գնման գործընթացի արդյունքում կնքվող` Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մասին պայմանագրով 2024 թվականի վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի 1162 «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների» ծրագրի 11002 «Գիտական ենթակառուցվածքի արդիականացում» միջոցառման, իսկ 2025 թվականից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1240 «Ակադեմիական քաղաքի ստեղծում» ծրագրի 11002 «Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման համար միջազգային խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում և պայմանագրերի սպասարկում» միջոցառման գծով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակում:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. փետրվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.02.2025
N 171-Ա
Որոշում