ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2025 թվականի N 314-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 266-Ն ԵՎ 267-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
i
1) Որոշման 5-րդ կետից հանել «(բացառությամբ վերգետնյա հարկի (հարկերի) ավելացում նախատեսող նախագծերի համաձայնեցման դեպքերի)» բառերը.
i
2) Որոշման 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ.
«6.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու դեպքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա կամ Նուբարաշեն կամ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների 2025 թվականի ընթացքում մեկ անգամ և մինչև 6 ամիս ժամկետով երկարաձգման համար 2025 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե դիմումատուն (իրավաբանական անձի դեպքում նաև գործադիր մարմնի ղեկավարը) Երևան համայնքի հանդեպ թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
i
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 267-Ն որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետից հետո լրացնել նոր 13.1-ին ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«13.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում վերգետնյա հարկի (հարկերի) ավելացմամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու դեպքում` Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու համար 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է դրույքաչափի նվազեցման արտոնություն, այն սահմանելով` 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես (շենքերի և շինությունների ստորգետնյա և վերգետնյա հարկերի արտաքին չափերի մակերեսների հանրագումար) ունեցող շենքերի և շինությունների համար (նվազեցվում է օրենսդրությամբ նախատեսված ավտոկայանատեղերի նվազագույն ծավալը ապահովված մակերեսից ավել մակերեսը)` 1000000 /մեկ միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1000000 /մեկ միլիոն/ դրամի հանրագումարի ու Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 265-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով սահմանված` շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. մարտի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական: