Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 ապրիլի 2025 թվականի N 434-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 64-Լ որոշման`

1) N 1 հավելվածի`

i

ա. 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի» բառերը, իսկ «28-րդ կետով» բառերը փոխարինել «27-րդ կետի համաձայն տրված N 3 ձևին համապատասխան ուղեգրի» բառերով,

i

բ. 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1» բառերը,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «5,500,000» թիվը փոխարինել «8,000,000» թվով.

2) N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ կետում «28-րդ կետով» բառերը փոխարինել «27-րդ կետի համաձայն տրված N 3 ձևին համապատասխան ուղեգրի (այսուհետ` ուղեգիր)» բառերով, «հրամանի» բառից հետո լրացնել «(այսուհետ` հրաման)» բառերով, «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 5-րդ» բառերով,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետը «հրամանի» բառից հետո լրացնել «կամ ուղեգրի» բառերով,

գ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) հրամանի կամ ուղեգրի հիման վրա փոխնակ մոր ծառայություններից օգտվելու կամ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման համար երկրորդ անգամ դիմելու մասին:»,

i

դ. 2.1-ին կետում «հավելվածի 28-րդ կետով կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված» բառերը փոխարինել «ուղեգրի կամ» բառերով,

i

ե. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «հետադարձ» բառից առաջ լրացնել «բնակության վայրի կամ» բառերով,

զ. 4-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

i

է. 5-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի կամ ուղեգրի պատճենը` փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը փոխհատուցելու համար» բառերով,

i

ը. 8-րդ կետը «մերժման հիմքերի մասին,» բառերից հետո լրացնել «բնակության վայրի կամ» բառերով, իսկ «հասցեով» բառից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ըստ անհրաժեշտության Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար պայմանագիրը կնքվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համաձայնագրերով կատարված փոփոխությունների վրա սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը չի տարածվում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.04.2025
N 434-Լ
Որոշում