Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

1 մայիսի 2025 թվականի N 164-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 265-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը`

 

Հրամայում եմ`

 

i

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 418, 2002 թվականի ապրիլի 29-ի թիվ 329, 2007 թվականի փետրվարի 16-ի թիվ 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 895 որոշմամբ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով.

3) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Խաղային գործունեության» բառերով.

4) հրամանի հավելված 4-ի

ա. վերնագրում «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» բառերով.

բ. 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների» բառերը փոխարինել «Խաղային գործունեության» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո` վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - «Տոների և հիշատակի օրերի մասին»  օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մայիսի մեկը տոնական, ոչ աշխատանքային օր է: Գտնում ենք, որ այս պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարն իրավունք չուներ տոնական, ոչ աշխատանքային օրն ընդունել նորմատիվ իրավական ակտ, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն տոնական, ոչ աշխատանքային օրերին արգելվում է աշխատողներին ներգարավվել աշխատանքում:

 

    2025/05/01                             Վ. Հովհաննիսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2025 թվական:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
01.05.2025
N 164-Ն
Հրաման