ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
1 մայիսի 2025 թվականի N 163-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 923-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասի 12-րդ կետը`
Հրամայում եմ`
i
1. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 923-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո` վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը:
2025/05/01 Վ. Հովհաննիսյան
Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2025 թվական:
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - գտնում ենք, որ հրամանի վերնագիրը կիսատ է կամ սխալ է
շարադրված
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մայիսի մեկը տոնական, ոչ աշխատանքային օր է:
Գտնում ենք, որ այս պայմաններում ՀՀ ֆինանսների նախարարն իրավունք չուներ տոնական, ոչ աշխատանքային օրն ընդունել նորմատիվ իրավական ակտ, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն տոնական, ոչ աշխատանքային օրերին արգելվում է աշխատողներին ներգարավվել աշխատանքում: