ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունիսի 2025 թվականի N 504-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 973-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 973-Լ որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) հավելվածի 12-րդ կետում`
i
ա. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքները.»,
բ. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է գլխավոր քարտուղարի մրցույթների թեստերում ընդգրկվող «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և 10-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքներ.»,
գ. 30-րդ ենթակետը «կոմպետենցիաների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների» բառերով,
դ. 31-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան