ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2025 թվականի N 863-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12 N 451-Ն որոշման հավելվածի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշման N 1 հավելվածի`
1) 3-րդ կետի 14-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
i
2) 5-րդ կետի 7-րդ ենթակետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով`
«8) Դավիթ Աշոտի Իսկանդարյան (ծնվ.` 11.02.2004 թ., հաշվառման վայրը` ք. Երևան, Սայաթ-Նովա փող., 5 շ., բն. 3, Տորոնտոյի համալսարան): Նվաճումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. հունիսի
Երևան