Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 153 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հուլիսի 2025 թվականի N 976-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1530-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «2023 և 2024 թվականներին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1530-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի`

i

ա. 5-րդ ենթակետում «2026» թիվը փոխարինել «2027» թվով,

բ. 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով`

«8) եթե 2023 թվականին տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել են մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում են նաև սույն կետի 4-րդ ենթակետի հիման վրա 2023 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով` երկարաձգված համապատասխան ժամկետներով:».

i

2) որոշման հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`

«3.1. Այն դեպքում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվել են մինչև 6 ամիս ժամկետով, ապա նույն ժամկետով երկարաձգվում են նաև սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 2023 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, և նախկինում տրամադրված բյուջետային երաշխիքները փոխարինվում են նոր երաշխիքներով` երկարաձգված համապատասխան ժամկետներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.07.2025
N 976-Լ
Որոշում