040.2151.200103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«20» հունվարի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2151-Ն
 
i
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Լուծարված «Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 11540.0 հազար դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
1.4. Սահմանել, որ`
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման` գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները և տուրքերը:
1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` բացառությամբ տրանսպորտային միջոցների, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 2740.0 հազար դրամ:
2.3. Սահմանել, որ`
ա) ընկերության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման` գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները և տուրքերը:
3.1. Լուծարված «Կոմունտրանս» պետական փակ բաժնետիրական ընկերության տրանսպորտային միջոցները` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր, մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Տրանսպորտային միջոցների վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:
3.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Լուծարված «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 42700.0 հազար դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումների կատարումից հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
4.4. Սահմանել, որ`
ա) ձեռնարկության լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները ենթակա են մեկամսյա ժամկետում վճարման` գնորդի կողմից.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարները և տուրքերը:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2151-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ԼՈՒԾԱՐՎԱԾ «ԿՈՄՈՒՆՏՐԱՆՍ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
|         Անվանումը         |Շահագործման |Քանակը | Գնահատված  |Մեկնարկային|
|                           | տարեթիվը   |(հատ)  |   արժեքը   |   գինը    |
|                           |            |       |(հազար դրամ)|(հազ. դրամ)|
|  Տրանսպորտային միջոցներ   |            |       |   20816.6  |           |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ՎԱԶ 2106»      |   1988 թ.  |   1   |    159.0   |    80.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԻԺ 2715»       |   1989 թ.  |   1   |    141.0   |    70.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԻԺ 2715»       |   1990 թ.  |   1   |    141.0   |    70.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոբուս «Իկարուս-250»     |   1983 թ.  |   1   |  15500.2   |  7750.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԳԱԶ 53»        |   1988 թ.  |   1   |    246.6   |   123.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԳԱԶ 52»        |   1987 թ.  |   1   |    114.0   |    57.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԳԱԶ 66»        |   1988 թ.  |   1   |    988.7   |   494.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԳԱԶ 66»        |   1989 թ.  |   1   |   1891.1   |   945.0   |
|(հորատող)                  |            |       |            |           |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ԿամԱԶ 5410»    |   1988 թ.  |   1   |    555.0   |   277.0   |

|Ավտոմեքենա «ԶԻԼ 130»       |   1982 թ.  |   1   |    213.0   |   106.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Կցորդ «ԳԿԲ 817»            |   1988 թ.  |   1   |    108.0   |    54.0   |
|___________________________|____________|_______|____________|___________|
|Ավտոմեքենա «ՈՒԱԶ 469»      |   1982 թ.  |   1   |    204.0   |   102.0   |
|(մարդատար)                 |            |       |            |           |
._________________________________________________________________________.