Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 փետրվարի 2025 թվականի N 13-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մայիսի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ և 12-րդ դասարանների «Աշխարհագրություն» առարկայի ծրագրերը հաստատելու մասին» N 42-Ն հրամանի`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը հաստատելու մասին»,

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն» առարկաների ծրագրերը` համաձայն հավելվածի:»,

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Նախարար`                               Ժ. Անդրեասյան

 

2/3/2025

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի փետրվարի 3-ի

N 13-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 42-Ն հրամանի

 

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի «Հայաստանի

աշխարհագրություն» և 12-րդ դասարանի «Աշխարհագրություն»

առարկաների ծրագրեր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

9-րդ դասարան

 

._____________________________________________________________________.

|                            Թեմա 1.                                  |

|_____________________________________________________________________|

|ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ                                                  |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակ                                   |

|_____________________________________________________________________|

|1. Ձեռք բերել գիտելիքներ Հայկական լեռնաշխարհի (ՀԼ) աշխարհագրական     |

|դիրքի, բնական պայմանների ու ռեսուրսների, բնության բաղադրիչների       |

|ներքին տարածքային տարբերությունների վերաբերյալ:                      |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքներ                              |

|_____________________________________________________________________|

|2. Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական        |

|օբյեկտների, երևույթների  ու գործընթացների ձևավորման  և  տեղաբաշխման  |

|առանձնահատկությունները:                                              |

|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա`          |

|1. Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները:                     |

|2. Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատ-  |

|կությունները մեզո (միջին) մակարդակում:                               |

|1) Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկու-    |

|թյունները:                                                           |

|2) Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը:          |

|3) Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները:     |

|4) Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի  հիմնական ձևերը:      |

|5) Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները:             |

|6) Բացատրել սեյսմիկության և  հրաբխականության պատճառը:                |

|7) Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները:              |

|8) Բնութագրել և  քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր    |

|գետերը և  լճերը:                                                     |

|9) Բացատրել հողերի, բուսականության և  կենդանական աշխարհի ձևավորման   |

|ու տարածման առանձնահատկությունները:                                  |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                        Բովանդակություն                              |

|_____________________________________________________________________|

|1. Ներածություն                                                      |

|2. Հայաստանն աշխարհի քարտեզում: Սահմանները: Աշխարհագրական դիրքը      |

|3. Հայկական լեռնաշխարհի երկրաբանական առանձնահատկությունները:         |

|Մակերևույթի  հիմնական ձևերը                                          |

|4. Կլիման                                                            |

|5. Ներքին ջրերը                                                      |

|6. Հողերը, բուսականությունը, կենդանական աշխարհը                      |

|7. «Հայկական լեռնաշխարհ» թեմայի ամփոփում                             |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանք              |Խաչվող հասկացություններ             |

|________________________________|____________________________________|

|1) Ուրվագծային քարտեզի վրա      |1. Օրինաչափություններ               |

|Հայկական լեռնաշխարհի խոշոր      |1) Հայկական լեռնաշխարհում հյուսիսից |

|լեռնաշղթաների, գետերի և  լճերի  |հարավ և  արևմուտքից  արևելք         |

|պատկերում, անվանումների         |մթնոլորտային տեղումների քանակի      |

|մակագրում:                      |նվազումը:                           |

|2) Հայկական լեռնաշխարհի երկու   |2) Եզրային լեռնաշղթաների արտաքին`   |

|տարբեր բնակավայրերի կլիմա-      |հողմակողմ լանջերին մթնոլորտային     |

|գրամների կառուցում Excel        |տեղումների առատությունը:            |

|ծրագրով:                        |3) Բարեխառն օդային զանգվածների      |

|                                |արևմտյան  հոսքը, արևադարձային       |

|                                |օդային զանգվածների հոսքը:           |

|                                |4) Ըստ բարձրության` ջերմաստիճանի    |

|                                |նվազումը և  տեղումների ավելացումը,  |

|                                |կլիմայի վերընթաց փոփոխությունը:     |

|                                |                                    |

|                                |2. Պատճառ և  հետևանք                |

|                                |1) Հրաբխականություն և  սեյսմի-      |

|                                |կություն:                           |

|                                |2) Հողերի, բուսականության և         |

|                                |կենդանական աշխարհի բազմազանություն: |

|                                |3) Ձմռան ամիսներին առաջացող         |

|                                |ջերմաստիճանային շրջադասություն:     |

|                                |4) Արտահայտված վերընթաց             |

|                                |գոտիականություն:                    |

|                                |5) ՀՀ լճերը` ըստ ծագման:            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|1) Հայոց լեզու - Վերլուծել և  ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն  |

|տեքստեր և  հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|

|խնդիրներին և  լսարանին համապատասխան գրագետ բանավոր և  գրավոր խոսք,   |

|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման         |

|տարատեսակ միջոցներ:                                                  |

|2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, մասշտաբի հիման  |

|վրա մակերեսների հաշվարկներ:                                          |

|3) Ինֆորմատիկա - Կատարել հաշվարկներ և  գրաֆիկական աշխատանքներ`       |

|օգտագործելով ՏՀՏ հմտությունները:                                     |

|_____________________________________________________________________|

|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների    |

|հետ                                                                  |

|_____________________________________________________________________|

|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ17, Հ25, Հ26, Հ27, Հ28,  |

|Հ29, Հ30, Հ31, Հ32                                                   |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                            Թեմա 2                                   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ                                              |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակ                                   |

|_____________________________________________________________________|

|1. Զարգացնել ՀՀ աշխարհագրական դիրքի, վարչատարածքային կառուցվածքի ու  |

|կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ, հետազոտական և  մտածական  |

|հմտություններ:                                                       |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքներ                              |

|_____________________________________________________________________|

|2. Ներկայացնել ՀՀ աշխարհագրական դիրքի տարբեր տեսակների, դրանց վրա    |

|ազդող գործոնների առանձնահատկությունները, ՀՀ պետական սահմանների       |

|ձևավորման  և  վարչատարածքային կառուցվածքի բնորոշ գծերը:              |

|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա`          |

|1) Համադրել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական և            |

|քաղաքաաշխարհագրական դիրքերի բնորոշ գծերը:                            |

|2) Մեկնաբանել ՀՀ ներկայիս պետական սահմանների ձևավորման  վրա պատմական |

|գործընթացների և  քաղաքաաշխարհագրական գործոնների ազդեցությունը:       |

|3) Վերլուծել տնտեսաաշխարհագրական դիրքի հնարավոր փոփոխության          |

|ազդեցությունը` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրա:                    |

|4) Բացատրել ՀՀ պետական կառավարման ձևն  ու վարչատարածքային            |

|կառուցվածքը, քարտեզի վրա ցույց տալ մարզերն ու մարզկենտրոնները:       |

|5) Կիրառել ՀՀ վարչական քարտեզը` աշխարհագրական տեղեկույթի ստացման և   |

|օգտագործման նպատակներով:                                             |

|_____________________________________________________________________|

|                        Բովանդակություն                              |

|_____________________________________________________________________|

|1. Ընդհանուր ակնարկ: Հայաստանի Հանրապետության (ՀՀ) տարածքն ու պետական|

|սահմանները, դրանց ձևավորումը,  աշխարհագրական դիրքը:                  |

|2. ՀՀ պետական կառավարման ձևը,  վարչատարածքային կառուցվածքը և         |

|տարածքային կառավարումը: Համայնքների խոշորացումը:                     |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանք              |Խաչվող հասկացություններ             |

|________________________________|____________________________________|

|1) Ուրվագծային քարտեզի վրա նշել |1. Պատճառ և  հետևանք.               |

|ՀՀ մարզերը` կենտրոններով:       |1) ՏԱԴ-ի և  ՔԱԴ-ի փոփոխությունների  |

|                                |ազդեցությունները:                   |

|                                |2) Վարչատարածքային կառուցվածքի      |

|                                |ձևավորման  սկզբունքները:            |

|                                |                                    |

|                                |2. Կառուցվածք և  գործառույթ         |

|                                |1) ՀՀ վարչատարածքային բաժանումն ու  |

|                                |կառուցվածքը, պետական կառավարում և   |

|                                |տեղական ինքնակառավարում:            |

|                                |                                    |

|                                |3. Մասշտաբ, համամասնություն և  քանակ|

|                                |1) Համայնքների խոշորացումը, քանա-   |

|                                |կական և  որակական փոփոխությունների  |

|                                |կապը:                               |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|1) Հայոց լեզու - Վերլուծել և  ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն  |

|տեքստեր և  հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|

|խնդիրներին և  լսարանին համապատասխան գրագետ բանավոր և  գրավոր խոսք,   |

|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման         |

|տարատեսակ միջոցներ:                                                  |

|2) Հայոց պատմություն - Կարողանալ բնութագրել միջազգային               |

|իրադարձությունների ազդեցությունը ՀՀ սահմանների և  տարածքի ձևավորման  |

|վրա:  Գաղափար ունենալ Հայաստանի առաջին հանրապետության կայացման       |

|գործընթացի վերաբերյալ:                                               |

|3) Հասարակագիտություն - Իմանալ ՀՀ պետական իշխանության գործառույթների |

|մասին:                                                               |

|_____________________________________________________________________|

|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների    |

|հետ                                                                  |

|_____________________________________________________________________|

|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, |

|Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32                                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                            Թեմա 3                                   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ                                                        |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակ                                   |

|_____________________________________________________________________|

|1. Ապահովել ՀՀ բնության օբյեկտների և  երևույթների  տարածական         |

|օրինաչափությունների և  առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների |

|և  վերլուծական հմտությունների ձևավորում:                             |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքներ                              |

|_____________________________________________________________________|

|2. Վերլուծել ՀՀ ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների |

|ու գործընթացների ձևավորման  և  տեղաբաշխման առանձնահատկությունները:   |

|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա`          |

|1) Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել          |

|մակերևույթի  ձևավորման  հիմնական երկրաբանական գործընթացները:         |

|2) Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ      |

|քարտեզի վրա:                                                         |

|3) Բնորոշել ՀՀ մակերևույթի  ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային        |

|լեռնավահանների և  միջլեռնային գոգավորությունների տարածման            |

|առանձնահատկությունները:                                              |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|4) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները              |

|(ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային  |

|լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ):    |

|5) Բնութագրել ՀՀ կլիմայական առանձնահատկություններն ու դրանց          |

|ազդեցությունը տնտեսության վրա:                                       |

|6) Բացատրել օդային զանգվածների հիմնական հոսքերի և  մակերևույթի       |

|լեռնային բնույթի ազդեցությունը կլիմայի վրա: Բացատրել լեռնահովտային   |

|քամիների և  օդի ջերմաստիճանային շրջադասության առաջացման մեխանիզմը:   |

|7) Վերլուծել ՀՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններն|

|ու դրանց տնտեսական նշանակությունը:                                   |

|8) Ներկայացնել ՀՀ գետերի գլխավոր հատկանիշները, քարտեզի վրա ցույց տալ |

|խոշոր գետերը:                                                        |

|9) Համեմատել Արաքսի և  Կուրի ավազանների ջրագրական ցանցերի            |

|առանձնահատկությունները:                                              |

|10) Ըստ ծագման դասակարգել և  քարտեզի վրա ցույց տալ ՀՀ նշանավոր       |

|լճերը:                                                               |

|11) Ներկայացնել ջրային ռեսուրսների պահպանության անհրաժեշտությունն    |

|ու Սևանա  լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական, էկոլոգիական           |

|ասպեկտները, առաջարկել լուծումներ:                                    |

|12) Բացատրել ՀՀ հողատիպերի, բուսական և  կենդանական աշխարհի վերընթաց  |

|գոտիական տարածման օրինաչափություններն և  առանձնահատկությունները,     |

|դրանց ազդեցությունը մարդու գործունեության վրա:                       |

|13) Բնութագրել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներն ու բնության         |

|բաղադրիչների վերընթաց գոտիականության առանձնահատկությունները:         |

|14) Ներկայացնել ՀՀ բնօգտագործման և  բնապահպանական գլխավոր հիմնախնդիր-|

|ները (օդային ավազանի, հողային, ջրային ռեսուրսների պահպանություն,     |

|ռացիոնալ օգտագործում):                                               |

|15) Մշակել միջոցառումներ ՀՀ բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և   |

|վարքագծի շարունակական դրսևորման  ուղղությամբ:                        |

|16) Ներկայացնել ՀՀ առավել բնորոշ բնական աղետներն ու պաշտպանության    |

|միջոցառումները:                                                      |

|17) Ներկայացնել և  քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հատուկ պահպանվող         |

|տարածքները, հիմնավորել դրանց առանձնացման և  ընդարձակման անհրաժեշտու- |

|թյունը:                                                              |

|18) Արժևորել  ՀՀ և  բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթ-  |

|ները` կայուն բնօգտագործման, միջավայրաստեղծ և  ռեկրեացիոն             |

|տեսանկյունից:                                                        |

|19) Բացատրել ՀՀ Կարմիր գրքերի նշանակությունը:                        |

|20) Կիրառել ՀՀ ընդհանուր և  թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները`  |

|համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և  օգտագործման         |

|նպատակներով:                                                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                        Բովանդակություն                              |

|_____________________________________________________________________|

|1. ՀՀ երկրաբանական կառուցվածքը: Օգտակար հանածոները                   |

|2. ՀՀ մակերևույթը                                                    |

|3. ՀՀ մակերևույթը  (շարունակություն)                                 |

|4. ՀՀ կլիմայի ընդհանուր բնութագիրը. Տարվա կլիմայական եղանակները,     |

|կլիմայի վերընթաց գոտիականությունը                                    |

|5. ՀՀ ջրագրությունը: Գետերը:                                         |

|6. ՀՀ ջրագրությունը: Լճերը, Սևանա  լիճ: Ստորգետնյա ջրերը: Ջրային     |

|ռեսուրսների պահպանությունը:                                          |

|7. ՀՀ հողային ծածկույթը: Բուսականությունը: Կենդանական աշխարհը:       |

|8. ՀՀ լանդշաֆտները: Վերընթաց գոտիականություն:                        |

|9. Գործնական աշխատանք:                                               |

|10. Բնօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրները ՀՀ-ում:          |

|11. Հատուկ պահպանվող տարածքները: ՀՀ «Կարմիր գիրքը»:                  |

|12. Բնական աղետներ. տեսակները, տարածվածությունը, պաշտպանությունը     |

|դրանցից:                                                             |

|13. Էքսկուրսիա բնության գրկում:                                      |

|14. «ՀՀ բնությունը» թեմայի ամփոփում:                                 |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանք, թեմատիկ     |Խաչվող հասկացություններ             |

|ուսումնասիրություն              |                                    |

|________________________________|____________________________________|

|. Գործնական աշխատանք            |1. Օրինաչափություններ               |

|1) Ուրվագծային քարտեզի վրա ՀԼ և |1) Օդի ջերմաստիճանի, մթնոլորտային   |

|ՀՀ հիմնական լեռնագրական         |տեղումների, բնական լանդշաֆտների     |

|միավորների անցկացում:           |փոփոխությունները վերընթաց           |

|                                |ուղղությամբ:                        |

|2. Թեմատիկ ուսումնասիրություն   |2) Խոնավությամբ ապահովվածության     |

|1) Բնակավայրի հարակից տարածքի   |փոփոխությունը` կախված լեռնալանջի    |

|մակերևույթի,  կլիմայի, ջրագրական|դիրքադրությունից:                   |

|օբյեկտների, բնական լանդշաֆտների |                                    |

|ուսումնասիրություն              |2. Պատճառ և  հետևանք                |

|                                |1) Հրաբխային շրջաններում փոքր       |

|                                |հոսքն ու գետային նոսր ցանցը, իսկ    |

|                                |ծալքաբեկորավոր լեռների շրջանում`    |

|                                |մեծ հոսքն ու գետային խիտ ցանցը:     |

|________________________________|____________________________________|

|2) Սովորողի շրջակա տարածքի      |2) Արարատյան դաշտում և  միջլեռնային |

|բնորոշ բուսատեսակներն ու        |գոգավորությունների հատակային        |

|կենդանատեսակները թեմայով:       |մասերում արտեզյան ավազանների        |

|                                |առաջացումը:                         |

|                                |Լեռնահովտային քամիների              |

|                                |առաջացումը:                         |

|                                |3) Ջերմաստիճանային շրջադասության    |

|                                |առաջացումը:                         |

|                                |                                    |

|                                |3. Կայունություն և  փոփոխություն    |

|                                |1) Բնական ռեսուրսների և  բնական     |

|                                |լանդշաֆտների կայուն օգտագործում ու  |

|                                |վերականգնում, բնական գեոհամակարգերի |

|                                |փոփոխություն:                       |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|1) Հայոց լեզու - Վերլուծել և  ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն  |

|տեքստեր և  հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|

|խնդիրներին և  լսարանին համապատասխան գրագետ բանավոր և  գրավոր խոսք,   |

|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման         |

|տարատեսակ միջոցներ:                                                  |

|2) Ֆիզիկա - Լուծել խնդիրներ օդի ջերմաստիճանի և  ճնշման վերընթաց      |

|փոփոխության վերաբերյալ:                                              |

|3) Կենսաբանություն - Գաղափար ունենալ ՀՀ տարածված կենսաբազմազանության,|

|ինչպես նաև  Կարմիր գրքերում գրանցված բույսերի, կենդանիների, սնկերի   |

|տեսակների մասին:                                                     |

|_____________________________________________________________________|

|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ|

|_____________________________________________________________________|

|Հ1, Հ2, Հ4, Հ5, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25,  |

|Հ26, Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32                                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                            Թեմա 4.                                  |

|_____________________________________________________________________|

|ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ                                                     |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակ                                   |

|_____________________________________________________________________|

|1. Ձևավորել  գիտելիքներ ՀՀ բնակչության վերարտադրության, կազմի,       |

|տեղաբաշխման և  տարաբնակեցման օրինաչափությունների և                   |

|առանձնահատկությունների վերաբերյալ:                                   |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքներ                              |

|_____________________________________________________________________|

|2. Ներկայացնել և  վերլուծել ՀՀ բնակչության թվի և  դրա շարժի, կազմի,  |

|տեղաբաշխման և  տարաբնակեցման առանձնահատկությունները:                 |

|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա`          |

|1) Բացատրել Հայաստանում բնակչության թվի շարժը XIX դարից մինչև  մեր   |

|օրերը:                                                               |

|2) Վերլուծել ՀՀ բնակչության բնական և  մեխանիկական շարժերի ցուցանիշ-  |

|ների դինամիկան, ժողովրդագրական քաղաքականության առանձնահատկություն-   |

|ները:                                                                |

|3) Գնահատել միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները  ՀՀ-ում:         |

|4) Ներկայացնել ՀՀ բնակչության ազգային, կրոնական և  սեռատարիքային     |

|կազմի առանձնահատկությունները:                                        |

|5) Վերլուծել ՀՀ աշխատանքային ռեսուրսների որակական և  քանակական       |

|ցուցանիշները:                                                        |

|6) Բնորոշել ՀՀ բնակչության սոցիալական հիմնական խմբերը:               |

|7) Ներկայացնել ՀՀ բնակչության տեղաբաշխման և  տարաբնակեցման առանձ-    |

|նահատկությունները:                                                   |

|8) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ քաղաքները` ըստ մարզերի:                  |

|9) Ներկայացնել մայրաքաղաք Երևանի  հիմնախնդիրները, առաջարկել դրանց    |

|լուծման հնարավոր ուղիներ:                                            |

|10) Դասակարգել ՀՀ քաղաքներն ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանը    |

|իրենց մասնակցության աստիճանի:                                        |

|11) Բնութագրել ՀՀ խոշոր քաղաքներից Գյումրին, Վանաձորը, Վաղարշապատը,  |

|Հրազդանը և  Կապանը:                                                  |

|12) Բացատրել գյուղական տարաբնակեցման առանձնահատկություններն ու փոքր  |

|գյուղերի հիմնախնդիրները ՀՀ-ում:                                      |

|13) Կիրառել ՀՀ բնակչության և  տարաբնակեցման քարտեզները` աշխարհագրական|

|տեղեկույթի ստացման և  օգտագործման նպատակներով:                       |

|_____________________________________________________________________|

|                        Բովանդակություն                              |

|_____________________________________________________________________|

|1. ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացը:                              |

|2. ՀՀ բնակչության թվի բնական և  մեխանիկական շարժերը:                 |

|3. ՀՀ բնակչության կազմը: Աշխատանքային ռեսուրսները:                   |

|4. ՀՀ բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը:                      |

|5. Մայրաքաղաք Երևանը:                                                |

|6. ՀՀ խոշոր քաղաքները:                                               |

|7. Գործնական աշխատանք:                                               |

|8. «ՀՀ բնակչությունը» թեմայի ամփոփում:                               |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանք, թեմատիկ     |Խաչվող հասկացություններ             |

|ուսումնասիրություն              |                                    |

|________________________________|____________________________________|

|1. Խնդիրների լուծում և          |1. Օրինաչափություններ               |

|գծապատկերների կազմում           |1) Բնակչության տեղաբաշխման և  խտու- |

|1) Վերարտադրություն (հաշվել ՀՀ  |թյան տարբերությունները` ըստ բացարձակ|

|բնակչության թիվը 2 տարի անց, եթե|բարձրության:                        |

|բնական աճի ցուցանիշն անփոփոխ է, |2) Վերարտադրության ռեժիմն ու        |

|տարեկան ներգաղթել է 3000 մարդ,  |ժողովրդագրական քաղաքականության      |

|իսկ արտագաղթել 2500 մարդ):      |համապատասխան տեսակը:                |

|2) Միգրացիա (ուսումնասիրել ՀՀ   |                                    |

|բնակչության հիմնական միգրացիայի |2. Պատճառ և  հետևանք                |

|հոսքերն ու ուղղությունները):    |1) Բնակչության թվի շարժը:           |

|3) Խտություն (հաշվել բնակչության|2) Բնակչության ներգաղթն ու արտա-    |

|տեղաբաշխման ցուցանիշներ, գտնել  |գաղթը:                              |

|օրինաչափություններ):            |3. Կառուցվածք և  գործառույթ         |

|4) Կազմել ՀՀ սեռատարիքային      |1) Բնակավայրերի ցանցը, գլխավոր      |

|բուրգը` օգտվելով armstat.am     |տարաբնակեցման գոտին:                |

|կայքից:                         |                                    |

|2. Թեմատիկ ուսումնասիրություն   |                                    |

|1) ՀՀ միգրացիայի արդի ցուցանիշ- |                                    |

|ներն ու պատճառները:             |                                    |

|2) ՀՀ սեռատարիքային բուրգը:     |                                    |

|3) ՀՀ բնակավայրերի ցանցը:       |                                    |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|1) Հայոց լեզու - Վերլուծել և  ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն  |

|տեքստեր և  հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|

|խնդիրներին և  լսարանին համապատասխան գրագետ բանավոր և  գրավոր խոսք,   |

|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման         |

|տարատեսակ միջոցներ:                                                  |

|2) Հանրահաշիվ - Կատարել թվաբանական գործողություններ, հաշվել տոկոս:   |

|3) Թվային գրագիտություն և  համակարգչային գիտություն - Կատարել        |

|հաշվարկներ և  գրաֆիկական աշխատանքներ` օգտագործելով ՏՀՏ               |

|հմտությունները:                                                      |

|_____________________________________________________________________|

|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների հետ|

|_____________________________________________________________________|

|Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ10, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ23, Հ25, Հ26, Հ27,|

|Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ39                                         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                            Թեմա 5                                   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ                                                     |

|_____________________________________________________________________|

|                            Նպատակ                                   |

|_____________________________________________________________________|

|1. Ձևավորել  գիտելիքներ ՀՀ տնտեսության ճյուղային կառուցվածքի,        |

|զարգացման գործոնների և  տարածական բաշխվածության վերաբերյալ:          |

|_____________________________________________________________________|

|                       Վերջնարդյունքներ                              |

|_____________________________________________________________________|

|2. Բացատրել և  վերլուծել ՀՀ տնտեսության ճյուղային և  տարածքային      |

|կառուցվածքի ու մասնագիտացման առանձնահատկությունները:                 |

|3. Թեմայի նպատակին հասնելու համար սովորողը պետք է կարողանա`          |

|1. Ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացը XIX դարի   |

|կեսերից մինչև  մեր օրերը:                                            |

|2. Վերլուծել ՀՀ տնտեսության զարգացման բնական (բնառեսուրսային)        |

|նախադրյալներն ու առանձնահատկությունները:                             |

|3. Բացատրել տնտեսության և  դրա առանձին ճյուղերի տեղաբաշխման վրա ազդող|

|գործոնները:                                                          |

|4. Բնորոշել ՀՀ արդյունաբերությունը, բացատրել ճյուղային կառուցվածքն ու|

|տեղաբաշխման առանձնահատկությունները:                                  |

|5. Հիմնավորել արդյունաբերության ճյուղային կառուցվածքի ձևավորման  ու  |

|զարգացման առանձնահատկությունները:                                    |

|6. Նկարագրել ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրը:                          |

|7. Բացատրել հանքագործական արդյունաբերության զարգացման գործոնները,    |

|գնահատել հանքագործական արդյունաբերության նշանակությունը ՀՀ տնտեսական |

|համակարգում:                                                         |

|8. Բնորոշել մշակող արդյունաբերությունը, մեկնաբանել մշակող            |

|արդյունաբերության ճյուղերի զարգացման ներուժը:                        |

|9. Բնութագրել ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքն ու բարելավման             |

|միջոցառումները:                                                      |

|10. Ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության զարգացման նախադրյալները,        |

|ճյուղային կառուցվածքը, տեղաբաշխումն ու մասնագիտացումը:               |

|11. Բնութագրել բուսաբուծության և  անասնապահության ճյուղերն ու դրանց  |

|տեղաբաշխման առանձնահատկությունները:                                  |

|12. Թվարկել արտահանման ներուժ ունեցող գյուղատնտեսական ճյուղերը,      |

|գնահատել դրանց զարգացման հեռանկարները:                               |

|13.  Բնորոշել սննդի արդյունաբերության մասնագիտացման ճյուղերը, դրանց  |

|տեղաբաշխման առանձնահատկությունները:                                  |

|14. Բնութագրել ՀՀ տրանսպորտային ցանցի առանձնահատկությունները,        |

|տրանսպորտի հիմնական տեսակներն ու տրանսպորտային հանգույցները:         |

|15. Ներկայացնել ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտի կառուցվածքը, արդի|

|դերն ու հեռանկարային նշանակությունը:                                 |

|16. Հիմնավորել գիտելիքահենք տնտեսության առանձնահատուկ կարևորությունն |

|ու զարգացման նախադրյալները:                                          |

|17. Բնորոշել Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը համաշխարհային     |

|տնտեսության համակարգում:                                             |

|18. Վերլուծել ՀՀ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրությունն ու       |

|միջազգային տնտեսական ինտեգրման ու մասնագիտացման առանձնահատկություն-  |

|ները:                                                                |

|19. Բացատրել ՀՀ տնտեսական զարգացման և  մասնագիտացման ներքին          |

|տարբերությունները` ըստ վարչական մարզերի:                             |

|20. Կիրառել ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և  տրանսպորտի    |

|քարտեզները` համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և          |

|օգտագործման նպատակներով:                                             |

|_____________________________________________________________________|

|                        Բովանդակություն                              |

|_____________________________________________________________________|

|1. ՀՀ տնտեսության ընդհանուր բնութագիրը                               |

|2. ՀՀ արդյունաբերությունը. Ընդհանուր բնութագիրը, ճյուղային           |

|կառուցվածքը                                                          |

|3. Վառելիքաէներգետիկ համալիրը                                        |

|4. Մետալուրգիական արդյունաբերություն                                 |

|5. Մշակող արդյունաբերություն                                         |

|6. Մշակող արդյունաբերություն (շարունակություն)                       |

|7. Արդյունաբերության նորագույն ճյուղեր                               |

|8. Գործնական աշխատանք                                                |

|9. ՀՀ գյուղատնտեսությունը. Ընդհանուր բնութագիրը                      |

|10. Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավումը                   |

|11. Բուսաբուծություն                                                 |

|12. Անասնապահություն                                                 |

|13. Գյուղատնտեսական մթերքների վերամշակում: Ագրոարդյունաբերական       |

|համալիր                                                              |

|14. Գործնական աշխատանք                                               |

|15. ՀՀ տրանսպորտը. Ընդհանուր բնութագիրը                              |

|16. Տրանսպորտի գլխավոր տեսակները                                     |

|17. ՀՀ ոչ արտադրական ոլորտը. Ընդհանուր բնութագիրը: Կրթության և       |

|գիտության ճյուղերը                                                   |

|18. Մշակույթը, առողջապահությունը, առևտուրը  և  այլ ճյուղեր           |

|19. Զբոսաշրջությունը                                                 |

|20. ՀՀ-ն` միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում:       |

|Արտաքին տնտեսական կապերն ու ինտեգրումը                               |

|21. «ՀՀ տնտեսությունը» թեմայի ամփոփում                               |

|ՀՀ վարչական մարզերը. Համալիր աշխարհագրական բնութագիրը (10 ժամ).      |

|1) Արագածոտնի մարզ                                                   |

|2) Արարատի մարզ                                                      |

|3) Արմավիրի մարզ                                                     |

|4) Գեղարքունիքի մարզ                                                 |

|5) Լոռու մարզ                                                        |

|6) Կոտայքի մարզ                                                      |

|7) Շիրակի մարզ                                                       |

|8) Սյունիքի մարզ                                                     |

|9) Վայոց ձորի մարզ                                                   |

|10) Տավուշի մարզ                                                     |

|_____________________________________________________________________|

|Գործնական աշխատանք, թեմատիկ     |Խաչվող հասկացություններ             |

|ուսումնասիրություն              |                                    |

|________________________________|____________________________________|

|1. Գործնական աշխատանք           |1. Օրինաչափություններ               |

|1) Հաշվել վերականգնվող          |1) ՀՀ տնտեսության զարգացման         |

|էներգետիկայի բաժինը ՀՀ էներգետիկ|օրինաչափությունները:                |

|համակարգում:                    |2. Պատճառ և  հետևանք                |

|2) Կազմել գյուղատնտեսության և   |1) Տնտեսության տարածքային կազմակերպ-|

|արդյունաբերության արտադրական    |ման և  մասնագիտացման առանձնահատկու- |

|կապերի գծապատկերը:              |թյունները:                          |

|                                |2) Տնտեսական զարգացման հեռանկարային |

|2. Թեմատիկ ուսումնասիրություն   |ուղղությունների կանխատեսում:        |

|1) Գործող հանքերի ազդեցությունը |3. Համակարգեր և  մոդելներ           |

|շրջակա միջավայրի վրա:           |1) ՀՀ տնտեսությունը` որպես փոխկա-   |

|2) Պոչամբարների ազդեցությունը   |պակցված ճյուղերի (ոլորտների)        |

|շրջակա միջավայրի վրա:           |միասնություն:                       |

|3. Ուսումնական նախագիծ          |                                    |

|1) ՀՀ վարչական մարզեր           |                                    |

|_____________________________________________________________________|

|                     Միջառարկայական կապեր                            |

|_____________________________________________________________________|

|1) Հայոց լեզու - Վերլուծել և  ընկալել տարբեր բնույթի գրական հայերեն  |

|տեքստեր և  հասկանալ դրանց հիմնական գաղափարը: Կազմել ընտրված նպատակին,|

|խնդիրներին և  լսարանին համապատասխան գրագետ բանավոր և  գրավոր խոսք,   |

|այդ թվում` հրապարակային խոսք, կիրառել ոչ վերբալ հաղորդակցման         |

|տարատեսակ միջոցներ:                                                  |

|2) Հայոց պատմություն - Իմանալ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական     |

|Հանրապետության (ՀԽՍՀ) հասարակության զարգացման տնտեսական մոդելների    |

|մասին:                                                               |

|3) Հասարակագիտություն - Կարողանալ ներկայացնել արտադրական կապերը որպես|

|հանրային բարիքի ստեղծման համակարգ:                                   |

|4) Ֆիզիկա - Գաղափար ունենալ էլեկտրականությունից և  դրա չափման        |

|մեծություններից:                                                     |

|5) Քիմիա - Իմանալ շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի ազդեցության |

|մասին:                                                               |

|6) Կենսաբանություն - Գաղափար ունենալ բնության մեջ և  մարդու կյանքում |

|կենսաբազմազանության նշանակության մասին:                              |

|7) Հանրահաշիվ - Կարողանալ կատարել թվաբանական գործողություններ, հաշվել|

|տոկոս:                                                               |

|8) Թվային գրագիտություն և  համակարգչային գիտություն - Կարողանալ      |

|կատարել հաշվարկներ և  գրաֆիկական աշխատանքներ` օգտագործելով ՏՀՏ       |

|հմտությունները:                                                      |

|_____________________________________________________________________|

|Կապը ՀՊՉ հանրակրթական հիմնական ծրագրի ակնկալվող վերջնարդյունքների    |

|հետ                                                                  |

|_____________________________________________________________________|

|Հ1, Հ2, Հ4, Հ7, Հ8, Հ9, Հ10, Հ11, Հ12, Հ15, Հ16, Հ17, Հ18, Հ25, Հ26, |

|Հ27, Հ28, Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ45                                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|                 Պահուստային դասաժամեր (5 ժամ)                       |

|_____________________________________________________________________|

|Ուսուցիչը ժամաքանակը տնօրինում է առարկայական չափորոշչային            |

|պահանջների իրականացման շրջանակում: Դասաժամերը հատկացվում են          |

|սովորողների գործնական, թեմատիկ և  կիսամյակային, դաշտային աշխատանքների|

|և  հետազոտությունների կատարման համար:                                |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.02.2025
N 13-Ն
Հրաման