Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 հունվարի 2026 թվականի N 08-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 131-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը` ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանի Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովները ձևավորվում են ըստ հիմնական մասնագիտությունների, որոնց կազմում ընդգրկված անդամների թիվը կենտ է` առավելագույնը 7 հոգի, կախված կենտրոնացված քննություն հանձնող անձանց թվաքանակից:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    26.01.2026                             Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունվարի 2026 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.01.2026
N 08-Ն
Հրաման