040.0272.310303
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«31» մարտի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 մարտի 2003 թվականի N 272-Ա
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն ստեղծված հանձնաժողովի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքներն ու «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի չորրորդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ ռեսորսիզ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի նոյեմբերի 4-ին կնքված` «Միացյալ հանձնաժողովներ ստեղծելու մասին» համաձայնագրի համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության` 2002 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ մնացող պարտավորությունների ուսումնասիրության արդյունքներին համապատասխան «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված պարտավորություններից մասնավորեցման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխավորած` 27985000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափը գերազանցվել է 8615152,5 հազար դրամով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին մասին համապատասխան, հաշվառման քարտերում ձևակերպել 2002 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող 5286778,1 հազար դրամ հարկային և 2504064,4 հազար դրամ սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների արտոնությունները` պարտավորությունից ազատման ձևով` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում, «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասին համապատասխան, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարված գումարի հաշվին այդ ընկերությանը փոխհատուցել 824310 հազար դրամ:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2003 թվականի մարտի 1-ը սահմանել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ
 
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
 
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՄՆԱՑՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՕՐՎԱ (31.10.02Թ.) ԴՐՈՒԹՅԱՄԲ
 
._________________________________________________________________________.
|  |          Անվանումը             |Ներկայացվել|Հայտնաբերված|Ճշտված      |
|  |                                |է ՀԷՑ ՓԲԸ  |շեղումները  |գումարը     |
|  |                                |կողմից     |(ավել «-»,  |հազար դրամ  |
|  |                                |06.12.02թ. |պակաս «+»)  |            |
|  |                                |հազար դրամ |հազար դրամ  |            |
|  |                                |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
| 1|              2                 |     3     |      4     |      5     |
|__|________________________________|___________|____________|____________|
|1.|Աշխատավարձ և  դրան հավասարեցված |  1969037,6|     +3156,3|  1972193,9 |
|  |վճարներ                         |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|2.|Քաղաքացիների կյանքին կամ        |     1277,4|         0,0|      1277,4|
|  |առողջությանը պատճառված վնասի    |           |            |            |
|  |դիմաց կատարվող պարբերական       |           |            |            |
|  |վճարներ*                        |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|3.|Հարկային պարտավորություններ     |  5882273,9|   +131325,2|   6013599,1|
|  |(ներառում է հարկային մարմինների |           |            |            |
|  |կողմից վերահսկվող պարտադիր      |           |            |            |
|  |վճարները)                       |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |այդ թվում`                      |  2754724,8|         0,0|   2754724,8|
|  |ա) տույժեր, տուգանքներ          |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |բ) հարկային տեսչության նյութական|        0,0|   +422779,6|    422779,6|
|  |   խրախուսման ֆոնդ              |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|4.|ՀՀ պետական բյուջե կամ պետական   |   359377,9|   -359377,9|         0,0|
|  |մարմինների արտաբյուջետային      |           |            |            |
|  |հաշիվների վճարման ենթակա այլ    |           |            |            |
|  |գումարներ                       |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|5.|Սոցիալական ապահովագրության      |  2595615,4|    -91511,0|   2504064,4|
|  |պարտադիր վճարներ (ներառյալ      |           |            |            |
|  |աշխատողներին վճարվող ժամանակավոր|           |            |            |
|  |անաշխատունակության, հղիության և |           |            |            |
|  |ծննդաբերության, ընտանիքի հիվանդ |           |            |            |
|  |անդամի խնամքի, երեխայի ծննդյան  |           |            |            |
|  |միանվագ, թաղման նպաստները)      |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |այդ թվում` տույժեր, տուգանքներ  |   743005,1|         0,0|    743005,1|
|__|________________________________|___________|____________|____________|
|6.|Վարկերը և  վճարային արժեթղթերով | 13027727,0|    +36696,1|  13064423,1|
|  |պարտավորություններ              |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|7.|Տեղական տուրքեր և  վճարները     |        0,0|         0,0|         0,0|
|__|________________________________|___________|____________|____________|
|8.|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |        0,0|         0,0|         0,0|
|  |օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված|           |            |            |
|  |100 հազար դրամը չգերազանցող գին |           |            |            |
|  |ունեցող պայմանագրերից բխող      |           |            |            |
|  |կատարման ժամկետը չլրացած        |           |            |            |
|  |պարտավորություններ*             |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|9.|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |    27846,4|         0,0|     27846,4|
|  |օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված|           |            |            |
|  |100 հազար դրամը չգերազանցող գին |           |            |            |
|  |ունեցող պայմանագրերից բխող      |           |            |            |
|  |կատարման ժամկետը լրացած         |           |            |            |
|  |պարտավորություններ*             |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|10|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |   162914,9|     +8664,7|    171579,6|
|  |օրենքի 14-րդ հոդվածի համաձայն   |           |            |            |
|  |վավերացված պայմանագրերից բխող   |           |            |            |
|  |պարտավորություններ` կատարման    |           |            |            |
|  |ժամկետը չլրացած*                |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|11|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |   438963,9|    +93316,1|    532280,0|
|  |օրենքի 14-րդ հոդվածի համաձայն   |           |            |            |
|  |վավերացված պայմանագրերից բխող   |           |            |            |
|  |պարտավորություններ` կատարման    |           |            |            |
|  |ժամկետը լրացած                  |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|12|Սպառողների կողմից               |   746120,4|         0,0|    746120,4|
|  |էլեկտրաէներգիայի դիմաց կատարված |           |            |            |
|  |կանխավճարներ                    |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|13|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |        0,0|         0,0|         0,0|
|  |օրենքի 16-րդ հոդվածի համաձայն   |           |            |            |
|  |հաշվառված պայմանագրերից բխող    |           |            |            |
|  |կատարման ժամկետը չլրացած        |           |            |            |
|  |պարտավորություններ*             |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|14|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |   133997,5|   -127046,0|      6951,5|
|  |օրենքի 16-րդ հոդվածի համաձայն   |           |            |            |
|  |հաշվառված պայմանագրերից բխող    |           |            |            |
|  |կատարման ժամկետը լրացած         |           |            |            |
|  |պարտավորություններ              |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|15|Մասնավորեցման մասին վերոհիշյալ  |    86655,3|     -3156,3|     83499,0|
|  |օրենքով հաշվառման ոչ ենթակա     |           |            |            |
|  |պայմանագրերից բխող վճարային     |           |            |            |
|  |պարտավորություններ              |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |Ընդամենը` վճարային              | 25431807,6|   -307972,8|  25123834,8|
|  |պարտավորությունների փաստացի     |           |            |            |
|  |չափը,                           |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |որից` մասնավորեցման պայմանագրով |           |            |    200703,4|
|  |չերաշխավորված (տող 2,8,9,10,13) |           |            |            |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |Մասնավորեցման պայմանագրով       |           |            |  16307978,9|
|  |կառավարության երաշխավորած չափը  |           |            |31.10.2002թ.|
|  |                                |           |            |դրությամբ 1 |
|  |                                |           |            |ԱՄՆ-ի դոլարի|
|  |                                |           |            |հաշվարկային |
|  |                                |           |            |փոխարժեքը`  |
|  |                                |           |            |582.74 դր   |
|__|________________________________|___________|____________|____________|
|  |Պարտավորությունների փաստացի և   |           |            |   8615152,5|
|  |երաշխավորված չափերի դրական      |           |            |            |
|  |տարբերությունը                  |           |            |            |
._________________________________________________________________________.
 
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 272-Ա որոշման
 
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
._________________________________________________________________________.
|  Հարկի, պարտադիր վճարի անվանումը  |գումարը 31.10.02թ. |01.11.2002թ.     |
|                                   |նախորդող հաշվետու  |դրությամբ        |
|                                   |ժամանակաշրջանի     |պարտավորությունից|
|                                   |արդյունքներով,     |ազատման չափը,    |
|                                   |հազար դրամ         |հազար դրամ       |
|___________________________________|___________________|_________________|
|Հողի հարկ`                         |                   |                 |
|ապառք,                             |             6098,9|                0|
|տույժ                              |             4671,5|           4671,5|
|___________________________________|___________________|_________________|
|Ավելացված արժեքի հարկ`             |                   |                 |
|ապառք,                             |           309886,9|         309886,9|
|տույժ,                             |          1288291,5|        1288291,5|
|տուգանք                            |            54271,8|          54271,8|
|___________________________________|___________________|_________________|
|Եկամտահարկ`                        |                   |                 |
|ապառք,                             |           522541,3|                0|
|տույժ                              |           159810,1|         159810,1|
|___________________________________|___________________|_________________|
|Շահութահարկ`                       |                   |                 |
|ապառք,                             |          1878269,1|        1878269,1|
|տույժ,                             |           759756,2|         759756,2|
|տուգանք                            |           348330,6|         348330,6|
|___________________________________|___________________|_________________|
|Գույքահարկ` այդ թվում`             |                   |                 |
|ապառք,                             |           101686,1|                0|
|տույժ                              |            60253,2|          60253,2|
|___________________________________|___________________|_________________|
|Հաստատագրված վճար`                 |                   |                 |
|ապառք,                             |              562,1|            562,1|
|տույժ                              |               95,5|             95,5|
|___________________________________|___________________|_________________|
|Հարկային տեսչության նյութական      |           422799,6|         422799,6|
|խրախուսման ֆոնդին 10% մասհանում    |                   |                 |
|___________________________________|___________________|_________________|
|Հարկային մարմինների կողմից         |                   |                 |
|վերահսկվող պարտադիր վճարներ`       |                   |                 |
|ապառք,                             |            17050,3|                0|
|տույժ,                             |            62713,4|                0|
|տուգանք                            |            16731,0|                0|
|___________________________________|___________________|_________________|
|Ընդամենը` հարկերի և  հարկային      |          6013599,1|        5286778,1|
|մարմինների կողմից վերահսկվող       |                   |                 |
|պարտադիր վճարների գծով             |                   |                 |
|___________________________________|___________________|_________________|
|Սոցիալական ապահովագրության         |                   |                 |
|պարտադիր վճար`                     |                   |                 |
|ապառք,                             |          1761059,3|        1761059,3|
|տույժ, տուգանք                     |           743005,1|         743005,1|
|Ընդամենը                           |          2504064,4|        2504064,4|
._________________________________________________________________________.