040.0378.170403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2003 թվականի N 378-Ա
i
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող շինարարական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 21-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2002-2006 թվականներին իրականացվող շինարարական ծրագրի մասին» N Մ-090 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին (ՀՎՀՀ` 04703401) նշված ծրագրի շրջանակներում փոխհատուցել 2002 թվականի նոյեմբերի 11-ի համաձայնագրի հիման վրա «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերության «Բազմաշին» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00057355) Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոմավառության սրահի` 159554.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ շինարարական աշխատանքների իրականացման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 26592.4 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարը:
(որոշումը փոփ. 03.07.03 թիվ 807-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ