040.0344.120403
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 մարտի 2003 թվականի N 344-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» 2002 թվականի հուլիսի 17-ին ստորագրված համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի N 3 հասցեում գտնվող 7230,0 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 435-2002 գլխավոր հատակագծի:
2. «Տրանզիստոր-Կերմետ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի N 3 հասցեում գտնվող 5410,0 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 2001-2002 գլխավոր հատակագծի:
3. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի N 3 հասցեում գտնվող 8552,0 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 438-2002 գլխավոր հատակագծի, և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման N 445635 վկայականում նշված 3501,0 քառակուսի մետր հողատարածքը:
4. «Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Չարենցի փողոցի N 17 հասցեում գտնվող 2094,0 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 2094-2002 գլխավոր հատակագծի, Խանջյան փողոցի N 19 հասցեում գտնվող 605,7 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 824-2002 գլխավոր հատակագծի, ու Երևանի Սպանդարյան արդյունաբերական հանգույցում զբաղեցված 19000,0 քառակուսի մետր հողատարածքը` ըստ N 2293-2002 գլխավոր հատակագծի:
5. «Մարս» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Րաֆֆու փողոցի N 11 հասցեում գտնվող 447600,0 քառակուսի մետր հողատարածքը:
6. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել Երևանի Հակոբ Հակոբյան փողոցի N 3 հասցեում գտնվող N 142-2003 գլխավոր հատակագծում նշված հողամասից 18633,5 քառակուսի մետր և N 2200-2002 գլխավոր հատակագծում նշված ընդհանուր օգտագործման հողամասից 2067 քառակուսի մետր հողատարածքները:
7. Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման պահանջների կատարումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ