040.1010.210803
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2003 թվականի N 1010-Ա
i
«ԳԱՎԱՌԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍԵՎԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման 1-ին կետի «գ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օրենքով սահմանված կարգով նվազեցնել`
ա) «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 27336000 դրամով` այն սահմանելով 53104000 դրամ, որը համապատասխանում է 5310 բաժնետոմսի` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10000 դրամ.
բ) «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 118936800 դրամով` այն սահմանելով 94400000 դրամ, որը համապատասխանում է 9440 բաժնետոմսի` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 10000 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 1-ամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել «Գավառի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Սևանի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալներում համապատասխան փոփոխությունների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ