040.1591.131203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«13» դեկտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1591-Ա
 
i
«ԱՐԱՐԱՏ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերն ու պայթեցման միջոցները`
 
փամփուշտավորված ամոնիտ
     (6 ժվ, 25-80 մմ)`               250 (երկու հարյուր հիսուն) հազ. կգ,
     փոշեձև  ամոնիտ (6 ժվ)`          150 (հարյուր հիսուն) հազ. կգ,
     ճայթիչ քուղ (ԴՇԷ 12)`           950 (ինը հարյուր հիսուն) հազ. գծմ,
կրակատար քուղ (ՕՇԱ կամ ՕՊՇԱ)`   687 (վեց հարյուր ութսունյոթ) հազ. գծմ,
     ճայթիչ պարկուճ (ԿԴ-8Ս)`         310 (երեք հարյուր տասը) հազ. հատ,
պիրոտեխնիկական հապաղիչ
     (ՌՊ-92-0 մս)`                   187 (հարյուր ութսունյոթ) հազ. հատ,
պիրոտեխնիկական հապաղիչ`
միակողմանի գործողության
     (ՌՊ-92-20 մս)`                  25 (քսանհինգ) հազ. հատ,
պիրոտեխնիկական հապաղիչ`
միակողմանի գործողության
     (ՌՊ-92-35 մս)`                  12 (տասներկու) հազ. հատ,
պիրոտեխնիկական հապաղիչ`
միակողմանի գործողության
     (ՌՊ-92-42 մս)`                  12 (տասներկու) հազ. հատ:
 
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող արդյունաբերական պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ