040.1692.251203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1692-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 964-Ա որոշման 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած պարտքերը մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի լուծարումից հետո մնացած պարտքերը մարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 52508,8 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում`
ա) «Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ» հոդվածով` 44671,5 հազար դրամ, «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» հոդվածով` 5383,4 հազար դրամ, «Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ» հոդվածով` 47,3 հազար դրամ.
բ) «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերությանը` 1172,0 հազար դրամ և «Երևանի ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` 1234,6 հազար դրամ` նրանց կողմից «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի փոխարեն տարածքի վարձակալության վարձավճարների, էլեկտրաէներգիայի, կապի, ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների գծով գոյացած պարտքերը մարելու նպատակով, որպես ժամանակավոր օգնություն, կատարված ծախսերը փոխհատուցելու համար (տնտեսագիտական դասակարգման «ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ