040.0335.250304
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«25» մարտի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
18 մարտի 2004 թվականի N 335-Ա
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 18-ի N 78-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 1,860.9 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 18-ի
N 335-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄՆ ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
 
(հազար դրամ)
.______________________________________________________________________.
|                                               |Առաջին  |Ինն   |Տարի  |
|                                               |կիսամյակ|ամիս  |      |
|_______________________________________________|________|______|______|
|                ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                |   432.4|1050.4|1860.9|
|                   այդ թվում`                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|               Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ               |   432.4|1050.4|1860.9|
|                   այդ թվում`                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ   |   306.8| 767.0|1380.6|
|ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ             |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ                           |    58.0| 145.0| 261.0|
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ              |    58.0| 145.0| 261.0|
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ  |      58| 145.0| 261.0|
|_______________________________________________|________|______|______|
|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ           |    67.6| 138.4| 219.3|
|ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ                                 |        |      |      |
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|Ապրանքների ձեռքբերում                          |     4.5|   9.4|  15.6|
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր      |     4.5|   9.4|  15.6|
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր           |     4.5|   9.4|  15.6|
|_______________________________________________|________|______|______|
|Գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ  |    43.0|  86.0| 130.6|
|_______________________________________________|________|______|______|
|Կապի ծառայությունների վճարներ                  |     5.5|  13.8|  22.1|
|_______________________________________________|________|______|______|
|Կոմունալ ծառայությունների վճարներ              |    14.6|  29.2|  51.0|
|   այդ թվում`                                  |        |      |      |
|_______________________________________________|________|______|______|
|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր |    14.4|  28.8|  50.4|
|_______________________________________________|________|______|______|
|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |     0.2|   0.4|   0.6|
.______________________________________________________________________.