040.0481.170404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» ապրիլի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 ապրիլի 2004 թվականի N 481-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության խաղողի ֆիլոքսերայով վարակազերծ շրջաններում ֆիլոքսերայի թափանցումը կանխելու նպատակով սահմանել կարանտին:
2. Կարանտին անվտանգության ապահովման նպատակով կարանտին հսկիչ կետեր տեղադրել Սիսիանի և Սևանի տարածաշրջանների` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության հսկիչ կետերում և Լոռու մարզում:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի տեսչությանը` պետական տեսուչների աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ