040.0598.060504
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2004 թվականի N 598-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 751 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`
ա) 733,3 հեկտարը, որից` 120,3 հեկտար վարելահող, 112 հեկտար արոտ, 501 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.
բ) 2,2 հեկտարը, որից` 1,7 հեկտար վարելահող, 0,2 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 1,7 հեկտար վարելահողը` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, իսկ 0,2 հեկտար վարելահողը` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.
գ) 15,5 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, այդ թվում` 15 հեկտարը` տուֆ քարի արդյունահանման, իսկ 0,5 հեկտարը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 29-ի
N 598-Ն որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՇԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
_________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական
համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա` պետական
սեփականություն հանդիսացող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման
տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները
._________________________________________________________________________.
|Տարե- |Հողերի կատեգորիան |Պայմա-|Ընդա-| այդ թվում` |
|թիվը |(նպատակային |նական |մենը |_______________________________|
| |նշանակությունը) |նշանը | |վարե-|բազմամյա |խոտ-|արոտ|այլ |
| | | | |լահող|տնկարկներ|հարք| |հողեր|
|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Գյուղատնտեսական | Գ | | | | | | |
| |նշանակության | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Բնակավայրերի, այդ | Բ |2.2 |1.7 | | | |0.5 |
| |թվում` հասարակական |______|_____|_____|_________|____|____|_____|
| |կառուցապատման | Հ |0.5 | | | | |0.5 |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Արդյունաբերության և | Ա |15.5 | | | | |15.5 |
| |ընդերքօգտագործման | | | | | | | |
|2004 թ.|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Էներգետիկայի, | Կ | | | | | | |
| |տրանսպորտի, կապի և | | | | | | | |
| |կոմունալ | | | | | | | |
| |ենթակառուցվածքների | | | | | | | |
| |օբյեկտների | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Ջրային հողեր | Ջ | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Հատուկ պահպանվող | Պ | | | | | | |
| |տարածքներ | | | | | | | |
| |____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Հատուկ նշանակության | ՀՆ | | | | | | |
| |հողեր | | | | | | | |
|_______|____________________|______|_____|_____|_________|____|____|_____|
| |Ընդամենը | |17.7 |1.7 | | | |16 |
._________________________________________________________________________.