Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0478.230704

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2004 թվականի N 478-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

1. 2004 թվականի հուլիսի 25-27-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Մարգարյանի Վրաստան պաշտոնական այցի կապակցությամբ Թբիլիսի գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ. Խոսրոևին:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը` ներառյալ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

ա) Ա. Մարգարյանինը, Ս. Մարգարյանինը, Գ. Հակոբյանինը, Ա. Մանասերյանինը, Մ. Հարությունյանինը, Ե. Ազարյանինը, Վ. Ղազարյանինը, Է. Աղախանյանինը, Ռ. Դավթյանինը և ներկայացուցչական ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին.

բ) Վ. Այվազյանինը, Վ. Խաչատրյանինը, Ա. Մովսիսյանինը, Ա. Շահնազարյանինը, Հ. Բեգլարյանինը, Ա. Խրիմյանինը, Ա. Սահրադյանինը, Ս. Գալստյանինը, Գ. Գյուրջյանինը և Գ. Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

գ) Թ. Մարգարյանինը, Ռ. Խումարյանինը, Ա. Բադալյանինը և Ա. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

դ) Թ. Կասյանի, Ռ. Խաչատրյանի, Հ. Զորյանի, Ն. Արմենակյանի, Մ. Սարգսյանի, Է. Ավագյանի, Դ. Հարությունյանի, Է. Պետրոսյանի, Թ. Հակոբյանի, Ա. Հակոբյանի, Ժ. Վիլյանի և Մ. Եսայանի գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 04.08.04 թիվ 508-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2004 թվականի հուլիսի 25-ին Երևան-Թբիլիսի, իսկ հուլիսի 27-ին` Թբիլիսի-Երևան երթուղիներով:

Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նշված չվերթի կազմակերպման հարցում:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակության Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2004 թվականի հուլիսի 23-ի

N 478-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-27-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Մարգարյան      - ՀՀ վարչապետ

    Վ. Այվազյան       - ՀՀ բնապահպանության նախարար

    Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    Ա. Մովսիսյան      - ՀՀ էներգետիկայի նախարար

    Վ. Բադալյան       - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Ա. Շահնազարյան    - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարի առաջին

                        տեղակալ

    Հ. Բեգլարյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի առաջին տեղակալ

    Գ. Գյուրջյան      - ՀՀ մշակույթի և  երիտասարդության հարցերի նախարարի

                        տեղակալ

    Թ. Մարգարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ս. Գալստյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Հ. Քլոյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Գ. Խաչատրյան      - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի

                        նախագահի տեղակալ

    Ս. Մարգարյան      - ՀՀ վարչապետի խորհրդական

    Ա. Մանասերյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության պետ

Մ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչության պետ

    Գ. Հակոբյան       - ՀՀ վարչապետի օգնական

    Ռ. Խումարյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության պետի պաշտոնակատար

    Ա. Բադալյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ

                        վարչության Կովկասի երկրների բաժնի պետ

                        (հանձնաժողովի հայկական մասի պատասխանատու

                        քարտուղար)

    Ե. Ազարյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                        վարչության գլխավոր մասնագետ (արարողակարգ)

    Ա. Ավետիսյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                        արարողակարգի ծառայություն» գործակալության

                        ներկայացուցիչ (մեկնում է նախօրոք)

    Ա. Խրիմյան        - «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

    Ռ. Դավթյան        - ՀՀ վարչապետի օպերատոր

    Վ. Ղազարյան       - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար

    Է. Աղախանյան      - ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

    Թ. Կասյան         - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        թղթակից

    Ռ. Խաչատրյան      - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի

                        օպերատոր

    Հ. Զորյան         - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն

    Ն. Արմենակյան     - «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լուսանկարիչ

    Մ. Սարգսյան       - «Հ2» հեռուստաընկերության լրագրող

    Է. Ավագյան        - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր

Դ. Հարությունյան  - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող

    Է. Պետրոսյան      - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր

    Թ. Հակոբյան       - «Ազգ» օրաթերթի թղթակից

    Ա. Հակոբյան       - «Հայոց աշխարհ» օրաթերթի թղթակից

    Ժ. Վիլյան         - «Իրավունք» շաբաթաթերթի թղթակից

    Մ. Եսայան         - «Առավոտ» օրաթերթի թղթակից

(կազմը փոփ. 04.08.04 թիվ 508-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.07.2004
N 478-Ա
Որոշում