040.1221.100904
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2004 թվականի N 1221-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1168 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն է:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել համատեղ հանձնաժողով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի սեպտեմբերի 2-ի
N 1221-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Անհրաժեշտ ֆինանսական ծախսերի ծավալները սույն ծրագրում տրված են հաշվարկային, շուկայական ցուցանիշներով:
._________________________________________________________________________.
|NN | Զորամասի | Համակարգի | Նախատեսվող | Չափի |Քանակը|Մոտավոր |
|ը/կ| գտնվելու | անվանումը | աշխատանքների |միավորը| | արժեքը |
| | տարածա- | | անվանումը | | | (հազ. |
| | շրջանը | | | | | դրամ) |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|_________________________________________________________________________|
| ՀՀ Լոռու մարզ |
|_________________________________________________________________________|
| 1.|Պրիվոլնոյե|ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի |գծմ | 430| 2450.0|
| | | |ջրատարի կառուցում | | | |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 2.|Ձյունաշող |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի |գծմ | 750| 4275|
| | | |ջրատարի կառուցում | | | |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 3.|Տաշիր |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի |գծմ | 5800| 33060|
| | | |ջրատարի կառուցում | | | |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 4.|Գոգարան |ջրամատակարարում|d=25 մմ տրամագծի |գծմ | 200| 570|
| | | |ջրագծի կառուցում | | | |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 5.|Շամլուղ |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի |գծմ | 2300| 13110|
| | | |ջրատարի կառուցում | | | |
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 6.|Ճոճկան |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի |գծմ | 2500| 14250|
| | | |ջրատարի կառուցում | | | |
| | | |- պոմպակայանի | | | |
| | | |կառուցում |հատ | 1| 9415|
| | | |- մաքրող | | | |
| | | |սարքավորումների | | | |
| | | |տեղադրում |լրակազմ| 1| 20000|
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
| 7.|Պուշկինո |ջրահեռացում |d=300 մմ տրամագծի |գծմ | 1000| 5494|
| | | |կոլեկտորի | | | |
| | | |կառուցում | | | |
|_________________________________________________________________________|
| ՀՀ Տավուշի մարզ |
|_________________________________________________________________________|
| 8.|Զորական |ջրամատակարարում|d=150 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 7000| 75810|
| |Դեբեդավան | |d=100 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 15000| 119700|
| |Դեղձավան | |d=50 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 9000| 46170|
| | | |ԷՑՎ-10-63/110 | | | |
| | | |պոմպի տեղադրում |հատ | 1| 1100|
| | | |ՑՆՍ-105/392 պոմպի | | | |
| | | |տեղադրում |հատ | 1| 2300|
| | | |էլեկտրասնուցում |լրակազմ| 1| 1800|
|_________________________________________________________________________|
| ՀՀ Շիրակի մարզ |
|_________________________________________________________________________|
| 9.|Գյոլի |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 440| 2508|
| | | |d=25 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 60| 172|
| | | |d=20 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 40| 114|
| | |_______________|__________________|_______|______|________|
| | |ջրահեռացում |d=150 մմ տրամագծի | | | |
| | | |կոյուղագծի | | | |
| | | |կառուցում |գծմ | 510| 8980|
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
|10.|Գյուլիջա |ջրամատակարարում|d=50 մմ տրամագծի | | | |
| | | |ջրատարի կառուցում |գծմ | 350| 2088|
| | |_______________|__________________|_______|______|________|
| | |ջրահեռացում |d=150 մմ տրամագծի | | | |
| | | |կոյուղագծի | | | |
| | | |կառուցում |գծմ | 540| 8200|
|___|__________|_______________|__________________|_______|______|________|
|11.|Բավրա |ջրամատակարարում|ջրամատակարարման | | | |
| | | |ցանցի վերանորոգում|գծմ | 120| 342|
|___|__________________________|__________________|_______|______|________|
| |Ընդամենը | | | |371908.0|
|___|__________________________|__________________|_______|______|________|
| |որից` ջրամատակարարում | | | |348634.0|
|___|__________________________|__________________|_______|______|________|
| |ջրահեռացում | | | | 22674.0|
._________________________________________________________________________.