041.0669.141004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
14 հոկտեմբերի 2004 թվականի N 669-Ա
 
i
«ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 575 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին» N 1025-Ա որոշման 3-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 2-ի «Հյուսիսային պողոտա և կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատելու մասին» N 575 որոշումը:
3. Երևանի քաղաքապետին` «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի իրավասություններն ընդգրկել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2004 թվականի հոկտեմբերի 14-ի
N 669-Ա որոշման
 
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
 
     Ե. Զախարյան            - Երևանի  քաղաքապետ (խորհրդի նախագահ)
 
     Ս. Օհանյան             - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության
                              և բնական ռեսուրսների վարչության պետ
 
     Ռ. Ալավերդյան          - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 
     Դ. Ավետիսյան           - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 
     Կ. Դավթյան             - Երևանի  քաղաքապետի տեղակալ
 
     Ա. Բալայան             - ՀՀ արդարադատության նախարարության դատական
                              ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար
 
     Ն. Նազարյան            - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
                              Երևան քաղաքի վարչության պետ
 
     Ա. Մուսայան            - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
                              կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
 
     Ս. Դանիելյան           - Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ, Երևանի
                              քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
                              և քաղաքաշինության վարչության պետ
 
     Գ. Բեգլարյան           - Երևանի  Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
                              (համաձայնությամբ)
 
     Ա. Սարգսյան            - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի
                              իրավաբանական վարչության պետ
 
- «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն
 
(կազմը փոփ. 12.06.06 թիվ 420-Ա որոշում)