040.1466.031104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2004 թվականի N 1466-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում 900 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթում շարժական կապի գլոբալ համակարգի (GSM) ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա տալու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Տ. Դավթյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի
տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Կ. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության պետ
2. Մրցութային հանձնաժողովին` անցկացնել մրցույթ և մրցույթի արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ