Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ...

 

 

040.1645.081204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» դեկտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1645-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և պետական սեփականություն հանդիսացող 602 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 580.5 հեկտարը, որից` 35 հեկտար վարելահող, 545.5 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար.

բ) 0.1 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար.

գ) մեկ հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ կառուցելու համար.

դ) 20.4 հեկտար արոտը` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:

(1-ին կետը փոփ. 21.07.05 թիվ 1116-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հոկտեմբերի 29-ի

N 1645-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

___________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ` ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

.________________________________________________________________________.

|Տարե- |Հողերի կատեգորիան    |Պայմա-|Ընդա-|          այդ թվում`          |

|թիվը  |(նպատակային          |նական |մենը |______________________________|

|      |նշանակությունը)      |նշան- |     |վարելահող|բազմամյա |արոտ|այլ  |

|      |                     |ները  |     |         |տնկարկներ|    |հողեր|

|      |                     |      |     |         |         |    |     |

|______|_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Գյուղատնտեսական      |Գ     |55.9 |35.0     |         |    |20.9 |

|      |նշանակության         |      |     |         |         |    |     |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Բնակավայրերի, այդ    |Բ     |0.1  |         |         |    |0.1  |

|      |թվում` հասարակական   |______|_____|_________|_________|____|_____|

|      |կառուցապատման        |Հ     |0.1  |         |         |    |0.1  |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|2004թ.|Արդյունաբերության և  |Ա     |1.0  |         |         |    |1.0  |

|      |ընդերքօգտագործման    |      |     |         |         |    |     |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Էներգետիկայի,        |Կ     |     |         |         |    |     |

|      |տրանսպորտի, կապի և   |      |     |         |         |    |     |

|      |կոմունալ             |      |     |         |         |    |     |

|      |ենթակառուցվածքների   |      |     |         |         |    |     |

|      |օբյեկտների           |      |     |         |         |    |     |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Ջրային հողեր         |Ջ     |     |         |         |    |     |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Հատուկ պահպանվող     |Պ     |20.4 |         |         |20.4|     |

|      |տարածքներ            |      |     |         |         |    |     |

|      |_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Հատուկ նշանակության  |ՀՆ    |     |         |         |    |     |

|      |հողեր                |      |     |         |         |    |     |

|______|_____________________|______|_____|_________|_________|____|_____|

|      |Ընդամենը             |      |77.4 |35.0     |         |20.4|22.0 |

.________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.10.2004
N 1645-Ն
Որոշում