040.1687.141204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«14» դեկտեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1687-Ա
 
i
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 29-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տալու կարգի մասին» N 551 որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 9-ի «Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովների կազմը հաստատելու մասին» N 13 որոշման 1-ին կետը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
 
Հավելված
i
ՀՀ կառավարության
2004 թվականի դեկտեմբերի 9-ի
N 1687-Ա որոշման
 
ԿԱԶՄ
i
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
 
     Ա. Մկրտչյան       - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
 
     Ֆ. Բերիկյան       - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
 
     Ա. Համբարյան      - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի
                         տեղակալ
 
     Ա. Վարդանյան      - ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ,
                         դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
                         (համաձայնությամբ)
 
Գ. Տեր-Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
 
(կազմը փոփ. 17.03.05 թիվ 305-Ա, 19.08.10 թիվ 1171-Ա, 31.03.11 թիվ 316-Ա, 23.01.14 թիվ 49-Ա, 02.10.14 թիվ 1068-Ա որոշումներ)