040.1750.211204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1750-Ն
i
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1611-Ն և 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1781-Ն որոշումների հիման վրա «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի կառավարումը մասնավոր օպերատորին հավատարմագրային կառավարման հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկին ամրացված գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հետ վերցնել 83597000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող վարչական շենքը և շինությունները և սահմանված կարգով ներդնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` նշված գումարի չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի և շինությունների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3. Թույլատրել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված կարգով` աճուրդային եղանակով վաճառել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և ստացված միջոցներին ուղղել ընկերության կրեդիտորական պարտքերի մարմանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - կից ներկայացնում ենք ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված
ուղղումը
ՈՒՂՂՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը գույք հանձնելու մասին» N 1750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման 1-ին կետը «վարչական շենքը» բառերից հետո լրացնել «և շինությունները» բառերով, իսկ 2-րդ կետը «շենքի» բառից հետո` «և շինությունների» բառերով: